ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր այն մարդիկ, որոնք լքել են իրենց վստահված պոստը, դիրքը, պիտի իմանան, որ իրենք արժանանալու են հանրային պարսավանքի. վարչապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք պիտի հասկանանք, որ սա իսկապես ճակատագրական պահ է, եւ մեզնից որեւէ մեկը, բացարձակապես որեւէ մեկը չի կարող հույս ունենալ, որ կգտնվեն ուժեր, որ էս հարցը կլուծեն։ Այս հարցի լուծման մի տարբերակ կա, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ այս օրակարգին նվիրված լինի նույնկերպ եւ նույնչափ, որքան նվիրված կանգնած են այն զինվորները, որոնք իրենց դիրքը թեկուզ կյանքի գնով չեն լքում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է արձանագրենք, որ մենք առյուծի նման տղերք ունենք։ Եւ մենք նրանց պիտի պատշաճ գնահատանքի արժանացնենք։ Իհարկե, պատերազմում փլավ չեն բաժանում, պատերազմն իր հետ բերում է քաոսային վիճակներ, եւ այլն։ Եւ մեր հանրության մեջ պիտի լինի այն տրամադրությունը, որ որեւէ պատճառաբանությամբ մարտի դաշտից փախածը պետք է արժանանա հանրային սուր պարսավանքի։ Կարող են բերել որեւէ պատճառ, բայց եթե մենք այս օրակարգի առաջ ենք կանգնած, պիտի համազգային կոնսենսուս ունենանք այս հարցի շուրջ։ Բոլոր այն մարդիկ, որոնք որեւէ պատճառով լքել են իրենց վստահված պոստը, դիրքը, այդ մարդիկ պիտի իմանան, որ իրենք արժանանալու են հանրային պարսավանքի, եւ որեւէ պատճառաբանություն չի ընդունվելու»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ վարաչպետը կոչ արեց հայությանը շարունակել պայքար մղել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ:

«Մենք բոլորս պիտի պատրաստ լինենք կանգնել, բայց դա չի նշանակում, որ մենք չպիտի պատրաստ լինենք փոխզիջման։ Ընդհակառակը, որպեսզի փոխզիջման հնարավորություն ունենանք, մենք պիտի կանգնենք, որովհետեւ Ադրբեջանը ուզում է համաձայնել միայն Ղարաբաղի կապիտուլյացիային, եւ հայտարարում է, որ գնալու է մինչեւ վերջ։ Որպեսզի հնարավոր դարձնենք կառուցողական խոսակցությունը, պիտի կանգնենք։ 

Եթե ազգովի, Հայաստանում, սփյուռքում, կին-տղամարդ կանգնեցինք, կարողանալու ենք Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսություն ծավալել, չկանգնեցինք, ուրեմն փախչելու տեղ էլ չի լինելու։ Որովհետեւ, ըստ էության, մենք մեր շահերի եզրագծին ենք գտնվում»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular