ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավստրիայի կանցլերը դատապարտել է Էրդողանի վիրավորանքները Մակրոնի հասցեին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վիրավորանքները Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հասցեին, հայտարարելով, որ դրանք վկայում են ԵՄ-ից Թուրքիայի էլ ավելի մեծ հեռվության մասին:

«Ես դատապարտում եմ Էրդողանի վիրավորանքները նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին: Դրանք վերստին ցույց են տալիս, որ Թուրքիան էլ ավելի է հեռանում ԵՄ-ից եւ մեր ընդհանուր իրականությունից: Լիակատար աջակցություն եւ համերաշխություն Ֆրանսիայի հետ»,-գրել է Կուրցը Twirrer-ում:

Ավելի վաղ Մակրոնը հանդես էր եկել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի թեմայով մեծ ճառով, հայտարարելով, որ համապատասխան օրինագիծը, որն ուղղված է հանրապետության արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Մակրոնը նաեւ արտահայտել է Ֆրանսիայի մուսուլմանների խորհրդի հետ միասին կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության գաղափարը, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Առիթը դարձել էր պատմության ուսուցչի դաժան սպանությունը, որը ցույց է տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը. չարագործը գլխատել էր ուսուցչին:

Դրան ի պատասխան, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ֆրանսիացի պաշտոնակիցը, որն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամի» գաղափարը, պետք է «բուժի իր հոգեկանը»: Ֆրանսիան Էրդողանի խոսքերից հետո Անկարայից իր դեսպանին հետ է կանչել կոնսուլտացիաների համար: Ավելի ուշ Թուրքիայի նախագահը կրկին թշնամական ելույթներով է հանդես եկել իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հասցեին, ով, Էրդողանի կարծիքով, պետք է «ստուգվի» բժիշկների մոտ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular