ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները պատրաստվում են տարածքներ հանձնել, դրա համար էլ նորից ցեխ են շպրտում «Սասնա ծռերի» վրա

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ բացահայտվել են ՊՊԾ գնդի տարածքում 3 ոստիկանների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանության հեղինակները։

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե կոնկրետ ովքեր են, ըստ ՀՔԾ-ի, այս սպանությունների հեղինակները: Նշենք, սակայն, որ Յուրի Տեփանոսյանի մասով ավելի վաղ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իրենք այդ ոստիկանի սպանության հետ որևէ առնչություն չունեն։ Ավետիսյանը ընդգծել էր նաև, որ այն վայրը, որտեղ սպանության պահին գտնվել է Տեփանոսյանը, իրենց համար տեսանելի չէ։ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Յուրի Տեփանոսյանը սպանվել էր դիպուկահարի կրակոցից։

Այս մտահոգությունը մեզ հետ զրույցում կիսեց նաև իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ Տեփանոսյանի մահը վիճելի է, և դեռ պետք է տեսնել, թե ինչ ապացույցներով է ՀՔԾ-ն այսօր նման հայտարարություններ անում. «Շատ լավ իմանալով մեր իրավապահ մարմինների նախաքննության աշխատանքը՝ վստահություն չունեմ, թե այնպիսի անհերքելի ապացույցներ ունեն, որ կարող էին նման հայտարարություն անել։ Սա միակողմանի հայտարարություն է»։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ մեր երկրում ոստիկանների հետ կապված ցանկացած հարց լուծվում է ոստիկանական համակարգի օգտին, պետք է սպասել և տեսնել, թե ինչ հիմքեր ունեն նման հայտարարություններ անելու:

«Ես այն կարծիքին չեմ, որ եթե ոստիկանի մահ է, ապա պետք է միանշանակ մենք ընդունենք այն, ինչ մեզ մատուցվում է։ Օրենքի առջև բոլորը հավասար են, բոլորն ունեն օբյեկտիվ և բազմակողմանի քննության իրավունք։ Ես տեսա նաև, որ կա տեղեկատվություն, որ ոստիկանների սպանության հեղինակները ցմահ են դատապարտվելու. կարծում եմ՝ կանխակալ մոտեցում կա»,- ասաց մեր զրուցակիցը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Պավել և Արամ Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանն ասաց, որ փաստաբաններին որևէ տեղեկեություն այդ մասին չեն տրամադրել. «Մեր ինֆորմացիան այս պահին զրո է։ Ովքեր են այդ երեք անձինք՝ դեռ հայտնի չէ։ Մեր մեղադրանքի ծավալի մեջ դրա վերաբերյալ ոչինչ չկա»։

Բաղդասարյանի պաշտպանյալները Յուրի Տեփանոսյանի սպանության ժամանակ արդեն ՊՊԾ գնդի տարածքում չեն եղել, և փաստաբանի ենթադրությամբ՝ դա չէր կարող ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից լինել։

ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունն, ըստ մեր զրուցակցի, պաշտպանական կողմի վրա ազդելու համար է. ««Օրինական» շանտաժի եղանակ է պարզապես։ Ճիշտ կլիներ՝ սկզբում մեղադրանքը փոխեին, հետո նման հայտարարություններ անեին։ Ես կարծում եմ՝ դրանք ավելի շատ քաղաքական հայտարարություններ են, որոնք ուղղված են ավելի շատ դրսին՝ որոշակի հարցեր լուծելու համար, որովհետև այսօր Հայաստանը շատ լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, մասնավորապես՝ տարածքների վերադարձման հարցը, իսկ մեր պաշտպանյալները դեմ են տարածքների հանձնմանը»։

Հարություն Բաղդասարյանի կարծիքով՝ որպեսզի այդ հարցում իշխանությունների ձեռքերը մի փոքր ավելի ազատ լինեն, հիմա այդ մարդկանց վրա պարզապես ցեխ են շպրտում: «Սա արվում է պարզապես նրանց հեղինակությունը իջեցնելու համար, բայց չեն կարող, քանի որ «Սասնա ծռերի» հեղինակությունը գնալով բարձրանում է։ Իշխանությունը շատ վտանգավոր բան է այսօր անում»,- եզրափակեց Պավել և Արամ Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular