ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ Երևանում. կրակոցներ են արձակվել 18-ամյա հղի կնոջ «Chrysler»-ի ուղղությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 25-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 05:40-ի սահմանում ոստիկանության Արաբկիրի բաժին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ահազանգ է ստացվել որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 25-ամյա Կառլեն Ն.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Ղափանցյան փողոցի իր տնից:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 06:00-ին մեկ այլ բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվել Արաբկիրի ոստիկանություն, որ «ճակատի քերծվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է նշված բժշկական կենտրոն, որտեղ պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 18-ամյա Անգելինա Հ.-ն է: Նա ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է «Քանաքեռ ԳԷս»-ում:

Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ժամը 03:00-ի սահմանում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Ղափանցյան փողոցում փակել են Անգելինա Հ.-ի վարած Chrysler մակնիշի 50 TՏ 900 համարանիշի ավտոմեքենայի ճանապարհը, որից հետո անհայտ ավտոմեքենայի միջից ուղևորը դուրս է եկել և ողորկափող որսորդական հրացանով կրակել է Chrysler ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով էլ Կառլեն Ն.-ն ստացել է մարմնական վնասվածքներ:

Արդեն դեպքի վայր են ժամանել ոչ միայն ոստիկանության ծառայողները, այլև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Համլետ Պետրոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Միրզոյանի, Գալուստ Ղազարյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի 1 կրակված և 1 չկրակված փամփուշտներ, ավտոմեքենայի մեջ էլ՝ արնանման հետքեր:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Գ. Ղազարյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դեպքի վայրում աշխատել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular