ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազովի ծովում գտնվող ռուսական լցանավը, որի վրա պայթյուններ են որոտացել, տեխնիկական խնդիրներ չի ունեցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական «Գեներալ Հազի Ասլանով» նավթային լցանավը, որի վրա Ազովի ծովում պայթյուններ էին որոտացել, գտնվել է աշխատունակ և սարքին վիճակում, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Օլեգ Վոլինկինը:

«Մեր տեղեկություններով՝ լցանավը, որը վերանորոգման է ենթակվել, գտնվել է սարքին վիճակում: Պայթյունների պատճառը կպարզի հանձնաժողովի»,- նշել է Վոլինկինը:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Փրկարարները պայթյունի վայրում ուսումնասիրություններ են կատարում՝ պարզելու նավթի և այլ նավթամթերքների արտհոսքի հավանականությունը:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ ռուսական «Գեներալ Հազի Ասլանով» նավթային լցանավի վրա Ազովի ծովում երկու պայթյուն է որոտացել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հաջողվել է փրկել անձնակազմի անդամներից վեցին, երեքը հայտնվել են ծովում:

Արտակարգ ծառայությունների աղբյուրի տվյալներով՝ լցանավում, ընդհանուր առմամբ, 13 մարդ է եղել: Նշվում է, որ պայթյունները հաջորդել են Ազովի ծովի ջրային տարածքում տեղի ունեցած հրդեհին, որի ժամանակ նավթամթերք է բռնկվել:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ պայթյունի պատճառ կարող էր դառնալ անվտանգության տեխնիկայի խափանումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular