Հենրիկ Մխիթարյանն արցախցի երեխաների օգնության կանչը փոխանցեց աշխարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի հավաքականի ավագ, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիկ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է արցախցի երեխաների կատարած երգի տեսահոլովակով: Հոդվածը վերցրել ենք «Sputnik Армения»-ից:
«Մենք ուզում ենք ապրել» երգի կոմպոզիտորն Էդգար Գյանջումյանն է, խոսքերի հեղինակը՝ Աիդա Գյանջումյանը, ռեժիսորը՝ Արսեն Առաքելյանը:
-Մենք ձգտում ենք ապրել: Սա Արցախի երեխաների խաղաղության կոչն է աշխարհին՝ համաշխարհային հանրությանը, - նշել է հայազգի հայտնի և սիրված ֆուտբոլիստը:
Մանկական երգչախումբը երգում է հայերեն և անգլերեն լեզուներով: Տեսահոլովակում ֆիքսված են ԼՂՀ և Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի ավերածությունների կադրերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը