ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես պաշտպանվել բջջային հեռախոսների գաղտնալսումից, և արդյո՞ք ՀՀ իշխանությունը գաղտնալսում է ՀՀ քաղաքացիներին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Բջջային հեռախոսների գաղտնալսումը կատարվում է հատուկ սարքավորումների միջոցով, որոնք կեղծում են բջջային աշտարակները, կամ այլ կերպ ասած, իրենց ձևացնում են որպես բջջային աշտարակ: Մոտակայքում գտնվող բոլոր բջջային հեռախոսները սկսում են ինֆորմացիա փոխանակել կեղծ աշտարակի հետ, և այդպես բոլոր զանգերը լսվում և ձայնագրվում են, SMS հաղորդագրությունները նույնպես կարդացվում են:

Բացի անհատական զանգերի գաղտնալսումից այս սարքավորումները հեշտությամբ կարող են գրանցել, օրինակի համար՝ թե ովքեր են գտնվում մոտակա հրապարակի տարածքում:

Այդ սարքավորումներից ամենատարածվածը ամերիկյան Harris ընկերության կողմից արտադրվող StingRay կոչվող սարքավորումն է, որը լայնորեն օգտագործվում է ԱՄՆ զինված ուժերի կողմից ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև FBI-ի կողմից գաղտնալսումներ կատարելու համար՝ նույնպես ահաբեկչության դեմ պայքարում, և ենթադրվում է որ ոչ միայն դրանում:

Վերջերս պարզվել է, որ նույնիսկ ԱՄՆ ոստիկանությունն է այն օգտագործում անօրինաբար գաղտնալսումներ իրականացնելու համար, որոնք կապ չունեն ահաբեկչության հետ և եղել են ապօրինի գաղտնալսումներ և ձերբակալություններ:

Այսպիսի սարքավորումները ամենահեշտը գործում են 2G ցանցերում, և մի փոքր ավելի դժվարությամբ 3G ցանցերում: 4G ցանցերն առայժմս պաշտպանված են: Բայց նույնիսկ եթե ձեր հեռախոսը գործում է 4G ռեժիմով, StingRay-ը փոխում է այն 2G և գաղտնալսում: StingRay սարքավորումը արժե մոտավորապես 400 000 ԱՄՆ դոլար:

Սակայն վերջին տարիներին բջջային տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ հնարավոր է դարձել պատրաստել նմանատիպ աշտարակ կեղծող սարքավորումներ շատ ավելի էժան գնով: Շուկայում են հայտնվել 1500 - 2000 ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներ, որոնք կատարում են նույն ֆունկցիաները: Սա շատ վտանգավոր հանգամանանք է, քանի որ այժմ ամեն ոք կարող է գնել այդ սարքավորումը և լսել, օրինակ՝ իր հարևանների հեռախոսազանգերը: Այս հարցը անհանգստացնում է ամերիկյան քաղաքացիական իրավունքներով զբաղվող մարմիններին, որտեղ առաջատարներից մեկը հայազգի Քրիստոֆեր Սողոյանն է:

ԱՐԴՅՈ՞Ք ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ ԵՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԸ

Չնայած այդ մասին փաստեր չկան, և դա բնական է, բայց բնական է նաև ենթադրելը, որ ՀՀ իշխանությունները ամենայն հավանականությամբ գաղտնալսում են իրենց հետաքրքրող անձանց խոսակցությունները: Ոստիկանությունը կարող է ունենալ 1500-2000 դոլար արժողությամբ բազմաթիվ սարքավորումներ: Յուրաքանչյուր ոստիկանական մեկենա կարող է ունենալ մեկ սարքավորում, և կարելի է կես ժամում քաղաքում շրջել և հեշտությամբ պարզել թե քաղաքական ընդդիմության առաջնորդներից յուրաքանչյուրը որտեղ է գտնվում ամենայն ճշգրտությամբ: Կամ կարելի է մեկ սարքի օգնությամբ պարզել, թե Ազատության հրապարակում ովքեր են հավաքված:

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐԻՑ

Եթե ձեր հեռախոսը թույլ է տալիս, այն միացրեք 4G ռեժիմով և արգելեք 2G և 3G ռեժիմները: Այդ դեպքում, իհարկե, եթե դուք 4G ցանցից դուրս եք ապա ձեր հեռախոսը անհասանելի է դառնում:

Գոյություն ունեն նաև հեռախոսային հավելվածներ, որոնք բավականին մեծ ճշգրտությամբ տեղեկացնում են, երբ ձեր հեռախոսը գաղտնալսվում է կեղծ աշտարակների կողմից: Ստորև բերված են երկուսը: Սակայն պետք է անպայման հիշել, որ այս հավելվածները չեն կանխում կամ արգելում գաղտնալսումը, նրանք միայն տեղեկացնում են, որ ձեր հեռախոսը գաղտնալսվում է: Այդ դեպքում պետք է հեռախոսը անջատել կամ որոշ ժամանակ չօգտագործել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular