ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալպերը և Դանուբը հիշում են», թե ով «ազատություն բերեց Եվրոպայի ժողովուրդներին», բայց ՆԱՏՕ-ի անդամները սկսեցին խոսել». Զախարովա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հյուսիսային գլխամասային գրասենյակի ղեկավար գերմանացի գեներալ Յորգ Ֆոլմերի խոսքերին, ով հարցազրույցի ընթացքում Ռուսաստանին անվանել է ՆԱՏՕ-ի հակառակորդ: Նատալիա Անուֆրիևայի հեղինակած հոդվածը վերցրել ենք «Взгляд»-ից:

Զախարովան իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ըստ Ֆոլմերի ներկայացման՝ «Ռուսաստանը ջանասիրությամբ փորձում է սեպ խրել շվեդների և ՆԱՏՕ-ի անդամների «սերտ գործընկերության» միջև»:

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին դիտարկում է որպես թշնամի, գեներալը պատասխանել է.

-Հաշվի առնելով մեր ընդհանուր պատմությունը՝ թշնամին չափազանց ուժեղ բառ է: Ռուսաստանը հակառակորդ է:

«Հաշվի առնելով մեր ընդհանուր պատմությունը՝ նման գերմանացի գեներալները պետք է ավելի լավ իմանան, որ մեր երկիրը եղել է ֆաշիզմի և նացիզմի հակառակորդը: «Ալպերը և Դանուբը հիշում են», թե ով «ազատություն բերեց Եվրոպայի ժողովուրդներին», բայց ՆԱՏՕ-ի անդամները սկսեցին խոսել», - նշել է Զախարովան:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular