ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խամաճիկ Իլհամն ու ադրբեջանական փոքրամասնությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եթե ուշադիր նայենք Ադրբեջանի էթնիկ քարտեզին, ապա միանգամից պարզորոշ է դառնում այն փաստը, որ ներկայումս տարածաշրջանային զարգացումները բացառիկ հնարավորություն են ստեղծել Ադրբեջանի բնիկ ժողովուրդների՝ ավարների, թալիշների, լեզգիների ազատագրական շարժման մեկնարկի համար: Ըստ էության՝ հայերն իրենց փորձով ցույց տվեցին, թե ինչ քաղցր բան է անկախությունը, որին հասել են մեծ զրկանքների ու զոհողությունների գնով ու այսօր էլ շարունակում են իրենց պայքարը՝ այս անգամ թուրք-ադրբեջանական ալյանսի և վարձկան ահաբեկիչների դեմ: Որևէ մեկն արցախցիներին չի նվիրել անկախություն:
 
Պետք է հստակ ֆիքսենք, որ ցանկացած անկախությունը, ազատությունը, ցավոք, նվաճվում են արյամբ: Ադրբեջանի, այսպես կոչված, մյուս փոքրամասնությունների համար Արցախի հերոսամարտը կարող է վարակիչ լինել և խթանել նրանց ազգային զարթոնքին: Համաձայնեք, որ ուրախալի կլինի Հարավային Կովկասի քաղաքական քարտեզին տեսնել այդ ժողովուրդներին, ինչը մեծապես կարող է նպաստել տարածաշրջանում հավասարակշռություն հաստատելուն: Ըստ էության՝ ադրբեջանցիները, որոնց տասնամյակներ շարունակ կեղեքել է ալիևյան կլանը, դեմ չեն լինի դրան: Իրենք էլ պետք է ազատագրական շարժում ծավալեն՝ ազատագրվելու բռնապետ Էրդողանի խամաճիկ Իլհամի հանցավոր կառավարումից:
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular