ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ի հետ «թեման» կփակվի՞

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբերի 22-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կոչ է արել Թուրքիային օգտագործել ազդեցությունը՝  Ղարաբաղում պատերազմը կանգնեցնելու համար: Ըստ էության՝ Ստոլտենբերգի կոչին նախորդել էր ՀՀ նախագահի այցը Բրյուսել և հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ուստի չի բացառվում, որ կոչն այդ հանդիպման արդյունք է: ՆԱՏՕ-ն իր անդամ Թուրքիայի վրա ազդեցություն ունի՞, թե ոչ: Օրինակ, չնայած ՆԱՏՕ-ի հորդորներին, Էրդողանը շարունակեց Ռուսաստանի հետ C 400-ների գործարքը: Մյուս կողմից, դժվար է վստահաբար պնդել, թե ՆԱՏՕ-ի համար այդ գործարքը աներկբա մերժելի էր: Ի վերջո, եթե դաշինքն ազդեցություն ունի Թուրքիայի վրա, ապա փաստացի հասանելիության տիրույթում է հայտնվում ռուսական հակաօդային պաշտպանության գովական տեխնոլոգիան, ինչը կարող է ՆԱՏՕ-ի համար դառնալ ուսումնասիրության առարկա:

Ըստ այդմ, միարժեք պնդել, թե գործարքի դեմ ՆԱՏՕ-ի հայտարարություններն արտացոլում էին իրական պատկերը, թերևս չարժե: Այդուհանդերձ, ցանկության դեպքում, կարո՞ղ է ՆԱՏՕ-ն ազդել իր անդամ Անկարայի վրա և դադարեցնել պատերազմը Կովկասում: Այստեղ էական է, թե ՆԱՏՕ-ի անդամներից ինչպես է տրամադրված առանցքայինը` ԱՄՆ-ն: Մեծ Բրիտանիայի հետախուզության նոր պետն, ինչպես հայտնի է, Էրդողանի մտերիմն է: Գերմանիան, որը չնայած ԵՄ ու ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի կոչերին, չի դադարեցնում զենքի վաճառքը Թուրքիային, նույնպես հարաբերական գործոն է: Այդպիսով, ակնհայտ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ինքնին ի վիճակի է ազդեցիկ լինել Թուրքիայի համար, բայց ընդհանուր հայտարարի գալու դեպքում: Իսկ այդպիսի ընդհանուր հայտարարար կարծես թե չկա, հաշվի առնելով նաեւ այն, որ ՆԱՏՕ-ն ուղիղ չի էլ քննարկել արցախյան պատերազմը, որ սանձազերծել է իր անդամ Թուրքիան:

Նշենք նաև, որ մյուս կողմից, քանի դեռ Թուրքիայի այդ քայլը համարժեք գնահատված և դատապարտված չէ, անգամ չխոսելով արգելակման մասին, ՆԱՏՕ-ն ինքը դառնում է դրա մեղսակից: Իսկ տվյալ պարագայում ոչ միայն պատերազմի մեղսակից, այլ նաեւ միջազգային ահաբեկության, քանի որ Թուրքիան Կովկաս է բերել ահաբեկիչներին: Այդ պարագայում, արդյո՞ք չարժե, որպեսզի Հայաստանը մտածի ՆԱՏՕ-ի հետ գործակցության ձևաչափերում իր ներգրավվածությունը սառեցնելու մասին: Հայաստանը գործնականում եղել է ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերը, չնայած այն հանգամանքին, որ ի տարբերություն հետխորհրդային որոշ երկրների՝ չի ձգտել դաշինքի անդամակցության կամ չի երդվել այդ անունով: Փաստացի լինելով Ռուսաստանի հետ անվտանգային, տնտեսա-քաղաքական սերտ փոխկապակցվածության մեջ՝ Հայաստանը կարողացել է բավական արդյունավետ գործակցել նաև Եվրատլանտյան դաշինքի հետ, մասնակցել խաղաղարար առաքելությունների, տարբեր ծրագրերի, նախաձեռնությունների, զորավարժությունների:

Եվ, էլ ավելին՝ Հայաստանը չլինելով անդամության ձգտող կամ ՆԱՏՕ անունով երդվող, եղել է դաշինքի հետ գործակցող հետխորհրդային՝ ռազմական մասնագիտական և գործնական մարտունակության առումով ամենապատրաստված գործընկերը: Ստացվում է այնպես, որ այդ ամենի դիմաց Հայաստանը ստանում է միջազգային ահաբեկություն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի իներտ ու հերթապահ հայտարարություններ: Ու դա էլ այն պարագայում, որ Հայաստանը չգնաց ՆԱՏՕ-ի հետ հարաբերության դինամիկայի վերանայման անգամ այն բանից հետո, երբ հենց ՆԱՏՕ-ի սեմինարի շրջանակում հայ սպային գլխատեց ադրբեջանցի վայրագ Սաֆարովը, սակայն դարձյալ՝ որոշ հերթապահ քայլերից բացի, դաշինքը որևէ կերպ չարձագանքեց կատարվածին՝ քաղաքական համարժեքությամբ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular