ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր խմբի հիմնական մասն ադրբեջանցի չէին, այլ լեզվով էին խոսում. ի՞նչ է պատմում ադրբեջանցի ռազմագերին

ՎԻԴԵՈ

Արցախի տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է պատրաստել, որտեղ Մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմում է, որ բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրյա զինյալներ, որոնք այլ լեզուներով էին խոսում:

«Մեզ ուղարկել էին գրավելու Թալիշ գյուղը: Ծանր մարտեր են տեղի ունեցել, փոխգհրաձգության ժամանակ վիրավորվել են, ինձ հետ շատերն են վիրավորվել: Ոտքս, ձեռքս չէի զգում: Օգնություն եմ խնդրել զինվորներից ու հրամանատարներից, սակայն ինձ չեն հանել մարտի դաշտից:

Համարյա ոչ մեկին չէի ճանաչում: Մեր խմբի նդամների հիմնական մասն ազգությամբ ադրբեջանցիներ չէին, այլ լեզվով էին խոսում: Մի օր մնացել եմ ձորում, որից հետո հայ զինվորներն ինձ հանել, տարել են իրենց տեղակայման  վայրը: Ապա շտապօգնության մեքենայով բերել են հիվանդանոց»,-պատմել է Նուրադդին Յոլչիեւ Բախտիյարօղլուն:

Նա նաեւ պատմում է իր նկատմամբ հայկական կողմի հոգատարության մասին. «Իմ նկատմամբ դրսեւորվել է լավ վերաբերմունք: Մոտ 20 օր է հիվանդանոցում եմ: Առաջին օրերին ցավեր ունի, հիմա բժիշկների շնորհիվ լավանում եմ: Ինձ լավ են վերաբերվում, սննդից շատ գոհ եմ»,-ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular