ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Le Monde

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ, որոնց հավաքագրողները մեծ գումարներ են խոստացել, սպանվել են մարտերի ժամանակ Ադրբեջանի կողմից կռվելիս: Այս մասին գրում է Le Monde պարբերականի թղթակից Մադժիդ Զերուկին՝ իր հոդվածում պատմելով այն մասին, թե ինչպես են վարձկաններն աղքատության պատճառով, իրենք էլ չհասկանալով ինչպես, խառնվում բոլորովին օտար պատերազմին:

«Մուստաֆա Կանտին նստած է կեղտոտ փոսի մեջ Լեռնային Ղարաբաղի Հորադիզ քաղաքի մոտակայքում, մինչ ամենուր յուրաքանչյուր 2 վայրկյանը մեկ հրթիռներ են պայթում: Հոկտեմբերի սկզբին նա բացառիկ կադրեր էր նկարում խրամատներում, որոնք յուրաքանչյուր օր տասնյակ մարդկանց են կուլ տալիս: Բոլորից հեռու: Ղարաբաղյան ռազմաճակատում»,- գրում է հեղինակը:

Նա պատմում է, որ 23-ամյա Մուստաֆա Կանտին վարձկան է, նախկին սիրիացի ընդդիմադիր Հայանա գյուղից՝ Հալեպից դեպի հյուսիս: Նա հայտնվել է ճամբարներից մեկում, որտեղ հավաքում են տասնյակ հազարավոր ընտանիքներ, և հավաքագրվել է «Համզա» ընդդիմադիր խմբի կողմից, որը վերաորակավորվել Թուրքիայի օժանդակ ուժերի: Նա կարծել է՝ մեկնելու է Լիբիա, սակայն հայտնվել է Ադրբեջանում, ինչպես հազարից ավելի իր այլ համերկրացիներ:

«Ձմռանն Անկարան այդ ջոկատներն օգտագործել է Լիբիայի մայրաքաղաքը մարշալ Հաֆթարի ուժերից պաշտպանելու համար, իսկ այժմ նրանց ուղարկել է Կովկաս՝ ադրբեջանական բանակին աջակցելու համար: Հոկտեմբերի 5-ին Jesrpres լրատվական կայքը, որին հաջողվել է ստանալ «Սուլթան Մուրադ» ջոկատի մի քանի գրոհայինների գիշերային թաղման կադրերը, ռազմաճակատում սպանվածների քանակն ընդամենը 10 օրում գնահատել է 85 մարդ: Կորած գրոհայինների հարազատները հրաժարվում են քննարկել այդ թեման, նույնիսկ նրանց մահն ընդունելուց հետո: Նոր, սակայն ոչ ճշտված տեղեկություններով, կորուստները գերազանցել են 15-ը»,-նշում է Զերուկին:

«Հրամանատարությունն ուզում է առաջ գնալ որքան հնարավոր է արագ»,- ասում է Մոհամեդը ղարաբաղյան հարավային ռազմաճակատից: Այս 24-ամյա վարձկանը չի ցանկանում խոսել հավաքագրման մասին: Այնուամենայնիվ, նա պատմում է արյունալի մարտերի և իրենց շարքերում «նահատակների» մասին:

«Թող խղճա մեզ Աստված և թող անիծվեն նրանք, որոնք վաճառում են նրանց արյունը»,- բացականչում է սպանված վարձկաններից մեկի բարեկամը: 

Բարկացած ակտիվիստ Ահմեդ Ֆերզանը՝ Ռաստան քաղաքից այս ամենում հերթական դավաճանությունն է տեսնում և կոտրված կյանքերը:

«Զինված խմբերի հրամանատարները խաբել են երիտասարդներին: Նրանց ասել են, որ ծառայելու են որպես ոստիկաններ և սահմանապահներ, այլ ոչ թե մասնակցելու են մարտերին: Նրանք, ովքեր գնացել են, ոչինչ չունեն երեխաներին կերակրելու համար»,- պատմում է նա:

Նրա խոսքով խոստացված գումարները հաճախ մնում են ժլատ հրամանատարների գրպանում: Իսկ գրոհայինները ստանում են սպասվելիք գումարի ընդամենը 20%-ը: Թուրքերը վճարում են 800-900 դոլար յուրաքանչյուրի համար, իսկ հրամանատարները վերցնում են մինչև 700 դոլար, նշում է ակտիվիստը:

«Երիտասարդներն իրենք իրենց ասում են, որ գնում են 2-3 ամսով, որ դա այդքան էլ վտանգավոր չէ և որ կարող են վաստակել 2000-3000 դոլար: Սակայն նրանք հայտնվում են առաջնագծում հենց առաջին օրը: Հավաքագրողներն այդ ընթացքում Սիրիայում տներ և մեքենաներ են գնում»,- պատմում է Ֆերզանը:

Նրա խոսքով՝ սա իրենց պատերազմը չէ: Եվ Ադրբեջանում նրանք ոչ մի փառքի չեն արժանանա: Միայն մահ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular