ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկ Պետրոսյան. հայրս խմբագրել է ներկայացումս

ՄՇԱԿՈՒՅԹ

Ապրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա պատերազմի պատճառով՝ Հայկ Պետրոսյանը փոփոխություն է կատարել իր՝ «Եթե ես լինեի պապա» ներկայացման սցենարում: Նախորդ տարբերակը դերասանն ավարտում էր դրական նոտայով՝ հորդորելով ժպտալ եւ սիրել: Այժմ ներկայացման վերջին հատվածում հատվածում նա կատարում է «Տալվորիկի քաջ զինվոր» երգը: Այսօր՝ ապրիլի 29-ին, Հովհաննես Թումայանի անվան պետական տիկնիկային թատրոնում նա նոր տարբերակով կատարեց «ԱրմՄոնո» թատերական փառատոնի բացումը: Armtimes.com-ի հետ զրույցում նա խոսեց ներկայացման ասելիքի մասին:

«Առաջին 3 ներկայացումների վերջաբանում ես ուրիշ երգ էի երգում. ասելիքն ուրիշ էր: Ես ցանկանում էի ասել, որ կյանքը պետք է սիրելով ապրել, եւ երգում էի. «Ժպտա, ու քեզ էլ կժպտան, սիրիր, եւ քեզ էլ կսիրեն»: Հնարավորինս դրական էր ավարտվում ներակայացումը, ու դա հանդիսատեսի կողմից ընդունվեց: Բայց ապրիլից՝ այս կռիվներից հետո շատ բան փոխվեց, այդ սիրտը չկար, որ դուրս գայի եւ ասեի՝ ժպտա, ու քեզ էլ կժպան, բոլորս փոխվեցինք, ես փոխվեցի, ու փոխվեց նաեւ ներկայացման ասելիքը, եւ այս երգով՝ «Տալվորիկի քաջ զինվոր» երգով, ավարտեցի ներկայացումը»,-պարզաբանեց նա:

Հայկ Պետրոսյանը խոստովանեց, որ ներկայացումը գրելիս դիմել է հոր՝ դերասան Վարդան Պետրոսյանի օգնությանը: Վերջինս որոշ հատվածներ խմբագրել է:

«Այս ներկայացման վրա հորս հետ աշխատել ենք. տեքստային, բեմական կեցվածքների հարցերում ինձ շատ է օգնել, խորհուրդներ է տվել եւ խմբագրել է, որովհետեւ ես սկզբում գրել էի ներկայացում, որը երեքուկես ժամ էր տեւում, եւ պետք էր կրճատումներ անել: Այս նոր վերջաբանը գրելու հարցում նույնպես հետը խորհրդակցել եմ: Նա ահռելի փորձ ունի, եւ շատ ուրախ եմ, որ ինձ հետ կիսում է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Վարդան Պետրոսյանը դիտել է ներկայացման տեսագրությունը եւ իր հավանությունը տվել:

Հայկ Պետրոսյանը Հովհաննես Թումայանի անվան պետական տիկնիկային թատրոնում հանդես կգա նաեւ մայիսի 9-ին, սակայն ոչ մենակ: Նա Սոնա Ռուբենյանի, Սեւակ Ամրոյանի, Նարինե Դովլաթյանի եւ The Beautified Project-ի հետ միասին հանդես կգա բարեգործական համերգով, որի հասույթը կտրամադրվի Թալիշի մարտերի ժամանակ վիրավորված զինծառայող Ռուբեն Առաքելյանի բուժմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular