ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարի Թաղում անչափահասների դանակահարության գործով առաջադրվել են մեղադրանքներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի մոտ մարտի 13-ին տեղի ունեցած դանակահարության մի շարք հանգամանքներ, վիճաբանության շարժառիթը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Սարի Թաղի երկու բնակչի՝ Պետրոսյան եղբայրներին, առաջադրվել են մեղադրանքներ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 13-ին Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ. 1 անչափահաս մահացել է, ևս 5-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ միջադեպի մասնակիցների շրջանակը պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նախնական քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ ի թիվս այլ անձանց՝ նշված միջադեպին մասնակցություն են ունեցել նաև Սարի Թաղի բնակիչներ՝ Պետրոսյան եղբայրները (ծնված 1990, 1991 թթ.)։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ կրտսեր եղբայրը նախապես իր հետ վերցրած դանակով հարվածել է անչափահաս Ա.Բարսեղյանի սրտի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ կրծքավանդակի առաջային մակերեսի վնասվածք, ապա հարվածել նաև մեկ այլ անչափահասի կրծքավանդակի ձախ կեսի առաջակողմնային մակերեսին։ Ա.Բարսեղյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ երկրորդ անչափահասի կյանքը, բժշկական կենտրոնում պատշաճ ցուցաբերված բժշկական օգնության արդյունքում, հաջողվել է փրկել։

Քննությամբ պարզվել է նաև եղբայրներից երկրորդի գործողությունների շրջանակը։ Նախնական քննության տվյալներով՝ ավագ եղբայրը սուր կտրող-ծակող առարկայով, կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածել է մեկ այլ անչափահասի կրծքավանդակի ձախ կեսին, ևս երկու հոգու մարմնական վնասվածքներ պատճառել՝ գոտկա-սրբանային հատվածին և ձախ ազդրին։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կրտսեր եղբորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), ավագ եղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը)։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Մեղադրյալների մասնակցությամբ այսօր կատարվել է քննչական փորձարարություն:

Շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ մասնակիցների շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Լուսանկարները՝ քննչական փորձարարությունից՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով'դատարանի'օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular