ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակ Բեգլարյանը կոչ է անում՝ զգուշանալ ադրբեջանական տեսանյութերից և լուսանկարներից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական կողմը պարբերաբար հրապարակում է հայ ռազմագերիների ու զինծառայողների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր ներկայացնող տեսանյութեր ու լուսանկարներ: Անխոս, դրանք դաժանագույն պատերազմական հանցագործություններ են և պետք է խստագույնս դատապարտվեն ու պատժվեն դրանց հեղինակներն ու խրախուսողները:

Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում շարունակաբար փաստագրում ենք այդպիսի դեպքերը և պատրաստում համապատասխան փակ զեկույցներ, ինչպես նաև տվյալները փոխանցում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակին, որպեսզի միջոցներ ձեռք առնեն ռազմագերիների ու դիակների վերադարձման ուղղությամբ:

Սակայն կուզեի մի քանի բան խնդրել մեր հայրենակիցներին՝

Չտարածել այդպիսի նյութերը հայկական շրջանակներում, քանի որ ադրբեջանական կողմի նպատակը հենց հայկական հասարակության տրամադրությունների վրա բացասականորեն ազդելն է այդ հոգեբանական դիվերսիաների միջոցով.

Չխոսել այդպիսի դեպքերի մասին հատկապես Հայրենիքի պաշտպանության գործում ընդգրկված անձանց հետ.

Զգուշանալ նաև տեսածներին հավատալու հարցում, քանի որ երբեմն կիրառվում են կեղծ նյութեր հատկապես սիրիական պատերազմից.

Պետք չէ մոռանալ, որ տեղեկատվական-հոգեբանական անվտանգությունը Հայրենիքի անվտանգության գլխավոր բաղադրատարրերից մեկն է, և որքան քիչ տեղեկություններ ադրբեջանական տեղեկատվական դաշտից մտնեն մեր դաշտ, այնքան ավելի լավ:

 

 

 

 

 
 
 
  •  
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular