ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինը կոչ է անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինը հանդես է եկել Արցախի անկախության ճանաչման կոչով: Ինչպես հայտնում է ANCA-ն, Սիսիլինն ասել է.

«ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր պատրաստվում է հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, սակայն պետք է իմանա, որ կան պատմական ծանրակշիռ փաստեր, որ խոսում են Արցախի անկախության ճանաչման օգտին: Այս հողը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի պատմական մասը և բնակեցված է եղել հայերով: Քրիստոնեության այս վաղ բնօրրանը պատված է եկեղեցիներով ու վանքերով, որ կառուցվել են հարյուրամյակներ առաջ: Սրանք նույն այն եկեղեցիներն են, որ այսօր ռմբակոծում են ադրբեջանցի զինվորականները:

Արցախի անկախության օգտին խոսող այլ համոզիչ փաստարկներ էլ կան՝ հիմնված միջազգային իրավունքի և ժողովրդավարական ինքնորոշման համընդհանուր սկզբունքների վրա: Այսօր, սակայն, Արցախը պետք է ճանաչել՝ հանուն նրա գոյատևման: Ադրբեջանի կողմից հարձակման չորրորդ շաբաթն է արդեն, Արցախի քաղաքացիները մնում են ապաստանած անօրինական կասետային ռումբերի անձրևի դեմ, նրանք գիտեն, որ ադրբեջանական վերահսկողության ցանկացած վերադարձ նրանց վտարելու է իրենց պատմական հայրենիքից:

Արցախի խաղաղ բնակիչների վրա արձակված ցանկացած ռումբ, ամեն փամփուշտ ու ԱԹՍ-ի հարձակում ամրապնդում է այս ժողովրդավար պետության՝ առանց այդ էլ ամուր ազատության ձգտումը:

Պատմությունն ու միջազգային իրավունքն արդեն Արցախի ճանաչման կողմից են, մենք այսօր տեսնում ենք, որ այս հպարտ երկրի գոյատևումը կախված է Միացյալ Նահանգներից և Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի միջազգային ճանաչումից: Այդ պատճառով, ես միանում եմ իմ կոնգրեսական գործընկերներին՝ Միացյալ Նահանգներին կոչ անելով Արցախը ճանաչել լիարժեք և պաշտոնապես»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular