ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ տնտեսության արտաքին քաղաքականության առանձնահատկությունները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Չնայած պատերազմական այս իրավիճակին, անդրադառնանք մի քանի տնտեսական կարևոր առանձնահատկությունների։ Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռն այս տարի առաջին հայացքից դրական փոփոխություն է կրել․ արտահանման-ներմուծման հարաբերակցությունը բարելավել է։ Եթե անցած տարվա առաջին 8 ամիսների տվյալներով՝ ներմուծումը 1,92 անգամ էր գերազանցում արտահանմանը, ապա այս տարի՝ 1,79 անգամ։ Արտաքուստ սա դրական միտում է։ Բայց դրա տակ կան թաքնված բազմաթիվ նրբություններ։ Արտաքին առևտրի հաշվեկշռի բարելավումը տեղի է ունեցել հիմնականում ներմուծման նվազման հաշվին։ Թեև նվազել է նաև արտահանումը, այնուհանդերձ, այս դեպքում տարբերությունն ավելի փոքր է։ Ներմուծման կրճատումը կրկնակի ավելի մեծ է, օրինակ՝ անցած տարվա 8 ամիսներին արտահանումը Հայաստանից պակասել է՝ 6, ներմուծումը՝ 12,4 տոկոսով։ Ներմուծման նվազումը շատ ավելի մեծ է։ Այն հասնում է գրեթե 400 մլն դոլարի։

Իրականում լավ է, երբ տեղի է ունենում արտաքին առևտրի հաշվեկշռի բարելավում, բայց ցանկալի է, որ դա լինի ոչ այնքան ներմուծման կրճատման, որքան արտահանման ավելացման հաշվին։ Այս պարագայում նվազել է թե՛ մեկը, և թե՛ մյուսը։ Կարևոր չէ, որ մեկն ավելի շատ է նվազել, քան մյուսը։ Ներմուծման նվազումը, այն էլ՝ երկնիշ, ենթադրում է, որ տեղի է ունեցել պահանջարկի կրճատում։ Խոսքը՝ ինչպես հասարակության, այնպես էլ՝ տնտեսության կողմից ներկայացվող պահանջարկի մասին է։ Նման երևույթներ տնտեսական ճգնաժամերի ժամանակ գրեթե միշտ էլ դիտարկվում են։ Ըստ էության, արտառոց չէ նաև այն, ինչ տեղի է ունեցել այս անգամ։ Այդպես է եղել նաև նախորդ տնտեսական ճգնաժամերի ժամանակ։ Շատ ավելի կարևոր է, որ արտաքին առևտրի հաշվեկշռի բարելավում արձանագրվի տնտեսության արտահանելի հատվածի զարգացումների հաշվին։ Թերևս, դա է՝ ինչպես տնտեսության զարգացման, այնպես էլ՝ արտաքին առևտրի բարելավման հիմքը։

Ներմուծման կրճատումը, եթե տեղի չի ունենում ներքին շուկայում տեղական արտադրության ընդլայնման ճանապարհով, ոչինչ չի տալիս։ Դա ընդամենը ժամանակավոր երևույթ է, որն աստիճանաբար վերականգնվում է՝ սպառողական պահանջարկի ակտիվացմանը զուգահեռ։ Ռուսական շուկայում այս տարվա 8 ամիսներին 71 մլն դոլարով ավելի քիչ ապրանք է մատակարարվել, քան անցած տարի։ Այնպես չէ, որ Ռուսաստանը խոչընդոտներ է ստեղծել հայկական ապրանքների արտահանման համար։ Պարզապես զգացնել են տվել այն գործոնները, որոնք էական ազդեցություն են թողում ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացման վրա։ Ռուսական շուկայի կարևոր գործոն է դարձել սպառողական պահանջարկի կրճատումը՝ կապված երկրի տնտեսական ոչ բարվոք իրավիճակի և հասարակության եկամուտների կրճատման հետ։

Զարմանալի չէ, որ հակառակ ուղղությամբ ակտիվությունը պահպանվել է։ Այս տարի Ռուսաստանից ավելի շատ ներմուծումներ են իրականացվել Հայաստան։ Անցած տարի այն կազմել էր 887 մլն դոլար, այս տարի կազմել է շուրջ 991 միլիոն։ Ներմուծումը Հայաստան ավելացել է նաև ԵԱՏՄ մյուս երկրներից։ Կտրուկ աճ ունենք հատկապես Ղազախստանի պարագայում. 8 ամսվա տվյալներով՝ աճն անցնում է 71 տոկոսից։ Բելառուսի դեպքում ներմուծումն ավելացել է գրեթե 30 տոկոսով։ Ի տարբերություն Ռուսաստանի՝ այս 2 երկրների հետ էլ Հայաստանն ունեցել է արտահանման աճ։ Բելառուսի դեպքում այն հասնում է ընդհուպ 31 տոկոսի։ Ղազախստան հայկական ապրանքների մատկարարումներն ավելացել են 14 տոկոսով։ Հայաստանի առևտրային հարաբերությունները դանդաղել են Եվրամիության երկրների հետ։ Դա վերաբերել է՝ ինչպես արտահանմանը, այնպես էլ՝ ներմուծմանը։ Արտահանումն 8 ամսում պակասել է ավելի քան 25 տոկոսով։ Ներմուծման կրճատումը ևս փոքր չէ. այն հասնում է գրեթե 19 տոկոսի։ Արտահանման առումով դրական դինամիկա կա այնպիսի երկրների հետ, ինչպիսին են՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Շվայցարիան, Չինաստանը, ինչպես նաև Միացյալ Նահանգներն ու Իրանը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular