ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրանը չի հանդուրժի ագրեսիա իր սահմաններին և տարածքում. այս սկզբունքը խախտած ցանկացած կողմ միանգամայն կմերժվի». ՌԴ-ում Իրանի դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեհրանն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին և չի հանդուժի ագրեսիա իր սահմաններին և տարածքներում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին:

Ավելի վաղ իրականական լրատվամիջոցները հայտնել են Իրանի տարածքում ԼՂ հակամարտության գոտուց անօդաչու սարքերի կործանման և արկերի ընկելու մասին:

«Իրանն ուշադիր և ամենայն լրջությամբ հետևում է երկրի սահմանամերձ հատվածներում առկա լարվածությանը և, այս առնչությամբ հայտարարելով մեր երկրի տարածքում հակամարտող կողմերի կողմիկց ագրեսիայի անընդունելիությունը, լուրջ նախազգուշացում ենք անում նրանց անհրաժեշտ զգուշավորության վերաբերյալ»,-ասել է դիվանագետը:

Դեսպանն ընդգծել է, որ Իրանը սերտ և լուրջ շփման մեջ է բոլոր կողմերի հետ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ կերպ չի հանդուրժի ագրեսիա իր սահմաններին և իր տարածքում: Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին դեպքերի ժամանակ մենք երկու կողմին էլ հայտարարել ենք, որ ցանկացած մեկը, ով կխախտի այս սկզբունքը, միանգամայն կմերժվի»,-ասել է դեսպանը:

Նա նաև հավելել է, որ պաշտպանության որոշ ոլորտներում Իրանը հասել է ինքնաբավության և նույնիսկ արտահանման հնարավորությունների:

«Եթե անհրաժեշտություն զգանք, ապա անպայման անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն»,-ասել է Ջալալին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular