ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անվճար դասընթացների հնարավորություն՝ ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցիների համար․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմական ծանր օրերին, երբ հայկական բանակը շարունակում է իր հաղթական պայքարը սահմանին, թիկունքն էլ քաղաքացիներն են փորձում ամուր պահել։ Ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս մեր գործն անելով։ Որքան էլ դժվար լինի, թևաթափ չենք լինում, քանի որ ուղղակի դրա իրավունքը չունենք։ Այլ տարբերակ, քան պայքարելը, չունենք։ Այս օրերին անհատները, տարբեր կազմակերպություններ հանդես եկան հետաքրքիր նախաձեռնություններով, առաջ քաշվեցին մի շարք նոր գաղափարներ։ Ինչպես ասում են, ամեն մեկն անում է իր ձեռքից եկածը։

«Ararat IT» կենտրոնը ևս հանդես է գալիս նոր ու հետաքրքիր նախաձեռնությամբ։ Մասնավորապես՝ ընկերությունը վստահ է, որ պատերազմում հաղթելու համար ամուր թիկունք է պետք, և հզոր տնտեսություն, եթե ցանկանում ենք, որ աշխարհը մեզ հետ հաշվի նստի։ Եվ ով պետք է սա կյանքի կոչի, եթե ոչ մենք ու հետագա սերունդները, իսկ հապաղելու ժամանակ, իհարկե, չկա։ Բնական է, որ սա պետք է անել կրթության միջոցով։ Սա հաշվի առնելով էլ «Ararat IT Center»-ը կազմակերպում է անվճար IT դասընթացներ թիկունքն էլ ավելի հզոր դարձնելու համար։

«Ararat IT Center»-ի թիմի անդամ և front end developer Հայկ Թորոսյանը նշում է՝ կազմակերպում են անվճար դասընթացներ՝ նախատեսված արցախաբնակ մեր հայրենակիցների համար, որոնք ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանում։ «Դասընթացները նախատեսված են Արցախից մեզ մոտ ժամանակավորապես տեղափոխված երեխաների և երիտասարդների համար: Դասընթացներին կարող են մասնակցել 12 տարեկանից սկսած՝ առանց նախապայմանների: Դասընթացները ներկա պահին կազմակերպվում են միայն Արարատի մարզի Արարատ քաղաքում: Առավել մանրամասն տեղեկությունների ծանոթանալու համար պետք է այցելել կենտրոնի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայկը։

Նշում է՝ դասընթացները բաղկացած են 5 փուլից, ընդհանուր տևողությունը՝ նվազագույնը 7 ամիս՝ կախված առաջադիմությունից: «Մենք, հիմնվելով «կրթություն հանուն հաղթանակի» գաղափարի վրա, կազմակերպում ենք անվճար դասընթացներ Արցախից ժամանած երիտասարդների համար՝ ցանկանալով IT ոլորտը, կրթությունն ու հնարավորությունները դարձնել հասանելի, ինչպես նաև նրանց ընձեռել աշխատանքի նոր հնարավորություններ ապագայի ոլորտում»,ընդգծում է մեր զրուցակիցը։

Ի դեպ, նա շեշտում է, որ երբ պատերազմն ավարտվի և արցախաբնակ մեր հայրենակիցները հնարավորություն ունենան վերադառնալ Արցախ, դա պատճառ չի դառնա, որ նրանց կրթությունը կիսատ մնա։ «Կցանկանայի նշել նաև, որ երեխաների վերադարձը Արցախի Հանրապետություն չի խանգարի ամբողջությամբ ավարտել դասընթացները, քանի որ մենք հնարավորություն կընձեռենք մասնակցել դրանց օնլայն տարբերակով»,-եզրափակում է Հայկ Թորոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular