ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջնահերթությունը հրադադարի հաստատումն է, որին հենց Թուրքիան էլ խանգարում է»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է
 
Այսօր Վաշինգտոնում նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նախ ընդգծեց հանդիպման ֆորմատի մասին: «Դեռևս պարզ չէ, թե Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները արդյոք միասին կհանդիպեն Պոմպեոյին: Մեծ հաշվով, պարզ չէ՝ հանդիպումը կլինի եռակո՞ղմ, թե նա առանձին-առանձին կհանդիպի նախարարների հետ (հարցազրույցը տեղի է ունեցել երեկ-խմբ.): Ընդհանուր առմամբ, բնականաբար, Վաշինգտոնը նույնպես փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի հրադադարի հաստատման մեջ ունենա իր ներդրումը:
 
Բացի այդ, փորձելու է կողմերին ստիպել հրադադարի գնալ: Առաջին ու ամենակարևոր գործը հենց դա է, որ պետքարտուղարությունը փորձում է անել: Բայց այս առումով առանձնապես սպասելիքներ չունեմ, որովհետև Ադրբեջանը կարող է ցույց տալ այն ոճը, որը ցույց է տվել նախորդ երկու դեպքերում: Այսինքն, հնարավոր է Ադրբեջանը ստորագրի հրադադարի վերաբերյալ համաձայնություն, բայց հետո մյուս ձեռքով էլ ստորագրի ռազմական գործողությունների, ենթադրենք, նոր ալիք սկսելու վերաբերյալ հրամանը: Այնպես որ, այս առումով մեծ սպասելիքներ ունենալ, կարծում եմ, պետք չէ»,-նկատեց քաղաքագետը:
 
Գնահատելով այսօրվա դրությամբ Վաշինգտոնի տեսանելի դիրքը հակամարտության հարցում, ինչպես նաև խոսելով նշված հարցում Մոսկվայի ջանքերին աջակցելու հնարավորության մասին, Սուրեն Սարգսյանը որոշ հանգամանքների մասին մատնանշեց: «Ի սկզբանե Վաշինգտոնից եկող «սիգնալները» վկայում էին այն մասին, որ Վաշինգտոնն աջակցում է Մոսկվային, և, կարծես թե, այդ աջակցությունը պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներով: Մասնավորապես, պայմանավորված է այն պատճառով, որ Վաշինգտոնը տարածաշրջանում այդքան լծակներ ու ազդեցություններ չունի, որքան Մոսկվան: Եվ բնական էր, որ իր քաղաքական ծրագրերն իրականացնելու համար գոնե այս մասով պետք է ապավիներ Մոսկվային ու, կարծես, հենց այդպես էլ տեղի ունեցավ:
 
Վաշինգտոնն աջակցում էր Մոսկվային»,-ասաց նա՝ միաժամանակ նկատելով, որ, համենայն դեպս, երկու անգամ էլ չստացվեց որևէ արդյունք գրանցել: «Հիմա կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու երրորդ փորձն է կատարվում: Դժվարանում եմ ասել՝ Ադրբեջանն այս անգամ կպահպանի և կկատարի՞ իր պարտավորությունները, թե՞ ոչ: Շատ ավելի հավանական է, որ չի կատարի»,-հավելեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով առհասարակ այս ընթացքում դիվանագիտական դաշտում տեղի ունեցող կամ նախատեսվող հանդիպումներին, դրանց ազդեցությանն ու բնույթներին, Սուրեն Սարգսյանը նշեց. «Ամեն դեպքում, փորձեր են կատարվում նախևառաջ կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու առումով, որպեսզի հրադադար հաստատվի:
 
Սա, կարծես, առաջնահերթություն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նույնիսկ նախագահների մակարդակով: Իհարկե, սա դեռ չի ստացվում: Երկրորդ կարևոր քայլը, որ նրանք փորձում են անել, իհարկե, Թուրքիային մեջտեղից հանելն է, որովհետև այն, ինչ անում է Թուրքիան, բնականաբար, չի ստաբիլացնում իրավիճակը: Ընդհակառակը՝ ավելի է խորացնում ճգնաժամը: Կարծում եմ՝ առաջնահերթությունը հենց հրադադարի հաստատումն է, որին, կարծես, հենց Թուրքիան էլ խանգարում է»: Քաղաքագետի խոսքով՝ այսօրվա դրությամբ Թուրքիան ամբողջությամբ ներգրավված է գործընթացի մեջ:
 
«Թուրքիան ներքաշված է գործընթացի մեջ ու Ադրբեջանին օգնում է ոչ միայն դիվանագիտական ճակատում, ոչ միայն իր վրա է վերցնում Ադրբեջանին ուղղված ճնշումները, այլև ամենաուղղակի ձևով ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ Բաքու գործուղելով իր գեներալներին ու զինվորականներին»,ընդգծեց նա: Իսկ թե ինչո՞ւ արտաքին դիվանագիտական հատվածում առկա, համենայն դեպս, տեսանելի ջանքերը չեն զսպում Ադրբեջանին ու Թուրքիային, քաղաքագետը նկատում է. «Շատ մեծ հաշվով, պատճառն այն է, որ Թուրքիան Ռուսաստանի դեմ ճակատ է բացել. պատկերացնենք Ռուսաստանի և Թուրքիայի շահերի աշխարհագրությունը, պատկերացնենք, թե այս պետություններն ինչ շահերի բախումներ ունեն Լիբիայից մինչև Սիրիա, Միջերկրական ծով, Սև ծով…
 
Եվ լրացուցիչ մեկ ճակատ էլ այս կողմից է բացել Ռուսաստանի դեմ՝ դրա դիմաց ինչ-ինչ բաներ ակնկալելով: Մեծ հաշվով, կարծում եմ, որ բանալիներից մեկը Թուրքիային մեջտեղից հանելն է, Թուրքիայի նկատմամբ ճնշումներ կիրառելն է, որն, իհարկե շատ բարդ է, քանի որ այսօր աշխարհում չկա մի պետություն, որ կկարողանա Թուրքիայի նկատմամբ լուրջ ճնշումներ կիրառել: Ամեն դեպքում, կարծում եմ, որ ուղիներից մեկը Թուրքիային վնասազերծելն է, որից հետո նոր կողմերը կկարողանան ինչ-որ քայլերի գնալ»: Եզրափակելով՝ քաղաքագետը շեշտեց, որ այսօր, ընդհանուր առմամբ, գործ ունենք գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացի հետ, որի մեջ ներքաշված է Թուրքիան. «Մեծ հաշվով, Թուրքիան մարտահրավեր է նետել ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին»:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular