ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս է իրականցվում կորոնավիրուսով պացիենտների տեսակավորումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսային վարակով պացիենտների տեսակավորում Հայաստանում իրականացվում է եւ միշտ իրականացվել է: Տրիաժ կենտրոնը, որը զբաղվում է այդ տեսակավորմամբ, գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը:

Նրա խոսքով՝ տրիաժ կենտրոնին է ներկայացվում բոլոր հայտնաբերված հիվանդների վիճակը, եւ մասնագետները, կախված պացիենտի տարիքից, առողջական վիճակից, ուղեկցող հիվանդություններից եւ այլ տվյալներից, որոշում են կայացնում, թե որտեղ պետք է տեղավորվի տվյալ պացիենտը եւ ինչպես պետք է ընթանա նրա բուժումը:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի հիվանդանոցներում կորոնավիրուսային վարակով մոտ 2000 պացիենտ է բուժվում:

53 պացիենտներ միացված են թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՕ) սարքերին: COVID-19-ով 589 պացիենտներ ծանր վիճակում են, իսկ եւս 139-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր կամ կրիտիկական: 

Ներկա դրությամբ, շատ են նաեւ հիվանդները, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն, սակայն ստիպված են սպասել, որ հիվանդանոցներից մեկում տեղ ազատվի եւ որ իրեն կարողանան ընդունել: Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ ծանր հիվանդներին ստացիոնար պայմաններում բուժում են մեկ-երկու օր, վիճակը կայունացնում են եւ դուրս գրում, որպեսզի կարողանան հաջորդ պացիենտներին ընդունել:

Կորոնավիրուսով չվարակվելու համար անհրաժեշտ է խստորեն հետեւել երեք պարզ կանոններին՝ կրել դիմակ, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը եւ սոցիալական հեռավորություն պահպանել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular