ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պերմանենտ արտակարգ իրավիճակներ.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ լրագրողներն աստիճանաբար սովորում են աշխատել արտակարգ իրավիճակներում։ Ցավոք։ Արդեն չեն շփոթվում, գիտեն՝ որտեղից ինֆորմացիա ստանալ, ինչպես իրենց պահել զոհերի ու վիրավորների հարազատների հետ, որ չվիրավորեն նրանց զգացմունքները։ Պատերազմական իրավիճակից բխող դժվարությունները դեռ չհաղթահարած՝ մենք լրիվ նոր իրավիճակում հայտնվեցինք. հասարակական տրանսպորտում երկուշաբթի պայթած ռումբը պատճառ դարձավ վերարժեքավորելու հաստատված նորմերը։

Բլումբերգից մինչեւ Գալուստ Սահակյան

Իզուր է Սերժ Սարգսյանը ցածր գնահատում լրագրողներին, պնդում, թե նրանք ճիշտ չեն ընկալել 2011թ. Կազանի փաստաթղթի սկզբունքները եւ իրենց եզրահանգումները կատարում են կիսատ-պռատ ինֆորմացիայի հիման վրա։ Այն, ինչ նա ներկայացրեց այդ մտքից հետո, ճիշտ այն է, ինչ բոլորս գիտեինք եւ ինչին, բնականաբար, դեմ էինք. 5 շրջանների վերադարձ Ադրբեջանին, Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, փախստականների վերադարձ, եւ միայն դրանից շատ հետո՝ 5 կամ 50 տարի անց հանրաքվեի միջոցով Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտում։ Այն, որ իրադարձությունների զարգացման այս սցենարը կարող էր աղետալի լինել ոչ միայն Արցախի, այլեւ ողջ Հայաստանի համար, որը հիմա կհայտնվեր Մատաղիսի ու Մարտակերտի իրավիճակում, ստիպում է մեզ հոգու խորքում շնորհակալ լինել Իլհամ Ալիեւին իր առավելապաշտության ու նվազ մտավոր կարողությունների համար, ինչը թույլ չի տվել տարիներ առաջ անմիջապես համաձայնել սրան։ Սա կարծես հասկանում են բոլորը։ Բոլորը, բացի ՀՀԿ-ականներից, որոնց ուժը հերիքում է՝ «Մեզանի՞ց եք պաշտպանում Ղարաբաղը» բարձրագոչ հայտարարությունների, իսկ ավելի ցածր ձայնով արդեն «Մենք էդ հողերը չենք ուզում, դա մեր բուֆերնի զոնան ա» տիպի դավաճանական պնդումների համար։ Ինչպես ասում էր հայտնի ֆիլմի հերոսը. «Ո՞վ եք դուք եւ քանի հոգի», դուք, ում հայրենիքը Աղդամը չէ, ով պատրաստ է զիջել այն, ինչ 18-20 տարեկանները այսօր էլ պահում են սեփական կյանքի գնով։ Լրագրողները գուցե եւ սովորել են աշխատել արտակարգ իրավիճակներում, բայց մի անգամ եւս արժե մտածել՝ ի՞նչ ասել է արտակարգ իրավիճակ։ Երբ երկրիդ նախագահի հարցազրույցը, երկրիդ Աժ նախագահի, ԱԺ փոխնախագահների, արտաքին գերատեսչության ղեկավարի պնդումները սպառնալիք են երկրիդ ինքնիշխանությանն ու ապագային, արդյոք սա արտակարգ իրավիճա՞կ չէ։ Կարելի՞ է արդյոք կանխարգելել այսպիսի ինֆորմացիայի տարածումը։ Արժե՞ արդյոք տիրաժավորել այս հարցազրույցները, ցույց տալ լրատվական թողարկումների ժամանակ, հրապարակել կայքերում, որոնցից ազատ կարող են օգտվել թշնամի պետությունում, թե՞ արժե խմբագրել տվյալ անձանց խոսքը, նյութը ավելի քիչ սենսացիոն դարձնելու սպառնալիքի տակ մշակման ենթարկել այն, մի քիչ կեղծել, որ դրսում չիմանան, որ Աղդամը մեր հայրենիքը չի՛ եւ մենք էդ հողերը չե՛նք ուզում։ Սրանք մտածելու թեմաներ են, որոնց երեւի անդրադառնանք ավելի հարմար առիթով։

Տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրը

Երկուշաբթի երեկոյան բոլորիս ցնցեց լուրն այն մասին, որ Երեւանի կենտրոնում՝ Հալաբյան փողոցում ռումբ է պայթել։ Մինչ հեռուստաալիքների մի մասը՝ «Կենտրոնը», «Հ2»-ը շարունակում էին աշխատել ասես ոչինչ չէր կատարվել, այլ ալիքներ՝ «Երկիր Մեդիան», «Արմենիան», Հանրայինը սկսեցին աշխատել արտակարգ ռեժիմով։ Լրատվական թողարկումները ձգվեցին մինչեւ ուշ գիշեր, ինֆորմացիան թարմացվում էր շատ արագ, ընդ որում՝ լրագրողները ամենայն մանրամասնությամբ հաղորդում էին դեպքի դրվագները, միաժամանակ ձեռնպահ մնալով խոսել դեպքի պատճառների մասին, քանի դեռ չկա պաշտոնական ինֆորմացիա։ Ընդ որում՝ զուսպ եւ կոռեկտ աշխատանքով մեր հեռուստաընկերությունները առաջ անցան ռուսական եւ որոշ արեւմտյան լրատվական աղբյուրներից, որոնք շտապեցին առանց լիարժեք ինֆորմացիա ունենալու՝ դեպքի պատճառ հայտարարել ահաբեկչությունը։ Արտակարգ իրավիճակներում արագ ու պրոֆեսիոնալ աշխատելու ապացույց էր նաեւ այն, որ լրագրողները չցուցադրեցին որեւէ արյունոտ տեսարան, կտրտված մարմնամասեր, դեպքից տուժածների լացակումած դեմքեր, գերադասեցին ձեռնպահ մնալ տուժածներին խոսեցնելուց, նրանց անտեղի հարցեր ուղղելուց, ականատեսներին, մոտակա շենքերի բնակիչներին դեպքի մանրամասների մասին հարցուփորձ անելուց։ Այս ամենը ի վիճակի է բարձրացնել հաղորդողի ռեյտինգը, բայց անասելի էժանացնում է նյութը։ Ազնիվ լինելու համար, սակայն, պիտի ասենք, որ այս «պակասը» լրագրողները լրացրին հաջորդ օրը, երբ առատ-առատ խոսեցրին շրջակա խանութների աշխատակիցներին, դեպքից տուժածներին եւ տեղի բնակչությանը։ Հաջորդ օրը, մինչ հոգեբաններն ու քաղաքագետները սկսեցին մտորել թեմաների շուրջ, որ սոցիալական եւ քաղաքական լարված իրավիճակում, երբ բնակչության շրջանում օրեցօր ավելանում է դժգոհությունը եւ լարվում է սոցիալ-տնտեսական իրավիճակը, շատ հնարավոր են նման զարգացումներ, պարզվեց, որ ռումբը պայուսակի մեջ հասարակական տրանսպորտ նստած անձնավորությունը քաղաքական պահանջներ չի ունեցել, իշխանությունների դեմ չի բողոքել, դրսի երկրների ահաբեկչական պատվերը չի կատարել, այլ ընդամենը կենցաղային հողի վրա որոշել է պայթեցնել սեփական մորը։ Վերլուծությունները այն թեմայով, թե ո՞րն է ավելի վտանգավոր՝ իշխանության եւ անարդարության դեմ բողոքողը, թե՞ սեփական մոր կյանքի վրա ձեռք բարձրացնողը, այս ինֆորմացիային չհետեւեց։ Հոգեբանները գերադասում են զերծ մնալ այսպիսի բարդ թեմաներով խոսելուց։ Կարող է ցավոտ լինել։

Կամաց աղմկեցինք

Ռումբից հետո հասարակությունը ցնցվեց Սերժ Սարգսյանի հրամանագրից՝ 3 բարձրաստիճան զինվորականների աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Հանրայինի լրատվականը շտապեց այս պաշտոնանկությունները համարել «աղմկոտ»՝ չսպասելով, որ հեռուստադիտողն ինքը որոշի՝ աղմկո՞տ են դրանք, թե՞՝ ո՛չ։ Կատարվածը նույն կերպ՝ «աղմկոտ պաշտոնանկություններ» բնորոշեց անմիջապես լրատվականին հաջորդող «Տեսանկյունը»։ Մինչդեռ պաշտոնանկությունները առավել քան լուռ էին։ Երբ պատերազմական իրադարձություններին, որոնց զոհ է գնացել մոտ 100 զինվոր, հաջորդում է բանակի նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի, հետախուզության վարչության պետի եւ կապի եւ ավտոմատացված համակարգերի վարչության պետի պաշտոնանկությունը եւ որեւէ խոսք չի հնչում այն մասին, թե ինչո՞ւմ են տվյալ անձինք թերացել, ի՞նչը այնպես չեն արել, եթե ավելի լավ աշխատեին, հնարավո՞ր է, որ մենք այդքան զոհեր չունենայինք եւ ի վերջո՝ ի՞նչ պետք է հաջորդի այս պաշտոնանկություններին, սա չի կարող կոչվել «աղմկոտ պաշտոնանկություններ»։ Այս ամենի փոխարեն, որպես արմատացած կլիշե, սկսել է հնչել մեկ միտք՝ «կան բաներ, որոնք չի կարելի հրապարակել»։ Այս մեկնաբանությամբ կարելի է ծածկել ամեն ինչ, մինչդեռ փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրում բարձրաստիճան զինվորականների թերացումները, որոնք թեկուզ մեկ զինվորի մահվան պատճառ են դարձել, պետք է պատժվեն ոչ միայն պաշտոնից ազատելով։ Դեպքեր են լինում, երբ պաշտոնից ազատելը պատիժ էլ չէ, այլ անարդար ձեւերով վաստակածը վայելելու ինդուլգենցիա, որ Միհրան Պողոսյանի հետեւից ստացան նաեւ 3 բարձրաստիճան զինվորական։ Այս ամենը կարելի կլիներ կոչել «աղմկոտ պաշտոնանկություն», եթե դրան հետեւեր պարզաբանում՝ վա՞տ են աշխատել այս մարդիկ, ինչքանո՞վ են վատ աշխատել, եթե նորմալ իրականացնեին իրենց գործառույթները, հնարավո՞ր է խուսափեինք այսպիսի հետեւանքներից։ Սա, ի դեպ, քաղաքակիրթ երկրներում երբեմն բացահայտում են լրագրողները։ Եվ այդ երկրներում լրագրողներին սեփական երկրի պաշտոնյաները այլ կերպ են վերաբերվում, կանանց մեջ կին են տեսնում, տղամարդկանց մեջ՝ տղամարդ, չեն հայհոյում, աչքները չեն հանում, ծնոտները չեն պոկում։ Հարգում են, մի խոսքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular