ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն­ներ պետք է մտցնենք մեր ար­տա­քին քա­ղա­քա­կան ռազ­մա­վա­րու­թյան մեջ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թշնամու հիմնական նպատակն անփոփոխ է՝ Արցախի և հայոց պետականության կործանում, իսկ Արցախի կործանումն ինքնին հայոց պետականության կործանումն է: Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի դիտարկումն է, որի հետ զրույցում անդրադարձել ենք մի շարք հարցերի՝ հաշվի առնելով առկա իրողությունները: «Թշնամու մեթոդները ևս չեն փոխվել. իր նպատակին փորձում է հասնել պատերազմի, ցեղասպանության միջոցով:

Մինչդեռ այսօր առկա իրողությունն այն է, որ Արցախը կանգուն է, տղաները ցույց են տալիս օրինակելի, աներևակայելի խիզախություն, որը նույնիսկ համաշխարհային պատմության համար է բացառիկ օրինակ: Ընդհանուր առմամբ, այսօր ունենք թշնամու ագրեսիա, պատերազմը, և սեփական հողի, ընտանիքի, հայրենիքի համար պայքար ու դիմադրություն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Դ. Բաբայանը: Ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից մինչ այս ձեռքբերված համաձայնությունները շարունակ խախտելու ոճը Դ. Բաբայանը պայմանավորում է թշնամի պետությունների բնույթով: «Ահաբեկչական-ցեղասպան վարքագիծ ունեն:

Բայց անընդհատ միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ դնելը և պայմանավորվածությունները խախտելը, կարծում եմ, երկար չի կարող տևել: Մենք արդեն իսկ տեսնում ենք, որ համանախագահող երկրները դժգոհում են: Խոսքը մասնավորապես Ռուսաստանի մասին է, որովհետև սա ինչ-որ տեղ հարված է նաև Ռուսաստանին: Համաձայնություններն իրենց համար առոչինչ են, որովհետև իրենց բնույթն է այդպիսին. փորձում են օգտագործել ամեն ինչ՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Բացի այդ, այլ հանգամանք էլ կա. զինադադարը ձեռնտու չէ, քանի որ այնքան շատ զոհեր ունեն, որ չեն կարողանում ներկայացնել իրենց հանրությանը: Եթե իրենց հասարակությունը տեսնի, թե ինչքան զոհեր են տալիս, կարող է պոռթկում լինել:

Ադրբեջանում հիմա, ըստ ամենայնի, քողարկում են, փորձում են ճնշել բոլոր բողոքները, բայց միևնույն ժամանակ այնտեղ քաղաքական ու հասարակական բողոք է հասունանում»,-ընդգծեց ԱՀ նախագահի խորհրդականը: Դավիթ Բաբայանի խոսքով, ընդհանրապես այս պատերազմը շատ բաներ ցույց տվեց, որոնցից պետք է արդեն այսօր հետևություններ անել: «Մենք արդեն պետք է ձերբազատվենք միամտությունից. միջազգային հանրություն, PR-ներ, միջազգային կազմակերպություններ:

Այո, այդ ամենը շատ կարևոր է, բայց անվտանգության, բնականոն զարգացման ամենակարևոր գրավականներից մեկը մեր երկկողմ հարաբերություններն են եղբայրական երկրների հետ: Կարծում եմ՝ այս պատերազմը պետք է ցույց տա, որ ճիշտը դա է, որովհետև մենք էլ երբեմն վարում ենք այնպիսի քաղաքականություն, ինչն էֆեկտիվ չէ: Պետք չէ հույս դնել ինչ-որ կազմակերպությունների ու այլ պետությունների վրա, որոնք իվիճակի չեն ազդեցություն ունենալ և առավելագույնը կարող են միայն բարոյական աջակցություն ցուցաբերել:

Դրա համար արմատական փոփոխություններ պետք է մտցնենք մեր արտաքին քաղաքական ռազմավարության մեջ, դասակարգենք երկրները: Առաջին կատեգորիայում պետք է եղբայրական երկրները լինեն, երկրորդում՝ դաշնակից երկրները, երրորդում՝ հարևան երկրները, չորրորդում՝ երկրներ, որոնց հետ պարզապես պետք է ֆորմալ կապեր պահպանենք: Հենց այս կերպ պետք է առաջնորդվել ու շարունակել: Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է հրապարակենք: Բայց, օրինակ՝ Ռուսաստանի հետ, որը եղբայրական երկիր է, պետք է զարգացնենք հարաբերությունները: Այլ կատեգորիայի երկրների հաշվին եղբայրական երկրների հետ հարաբերությունները վատթարացնելն անթույլատրելի է:

Երբ այս ռազմավարությունը լինի, շատ հարցերի պատասխան ավելի հեշտ կլինի, ու արձագանքն ավելի օպերատիվ կլինի»,-ընդգծեց Դավիթ Բաբայանը: Նա շեշտեց արմատական փոփոխություններ մտցնելու անհրաժեշտության մասին, որ այլևս չնայենք, թե ինչ կասեն այս կամ այն կազմակերպությունները: «Ունենք պատերազմ, ունենք օրհասական վիճակ, և պետք է հարցերը դիտարկենք ու աշխատենք՝ ով է եկել մեզ օգնելու, ով կարող է իրականում մեզ օգնել, և ում հետ են մեր շահերը համընկնում տրամաբանության մեջ:

Մենք զոհեր ենք տալիս, և ոչ ոք իրավունք չունի այդ ամենն անտեսել: Սա արդեն գոյի պայքար է, «մառլեզոնյան բալետը» վերջացել է: Այս ամենը պետք է հաշվի առնենք: Մենք պետք է լավ հասկանանք, որ ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում մեր դերակատարությունը, մեր գործոնն ավելանում է: Այսինքն, այդկերպ մենք հետագայում ավելի շատ դիվիդենտներ կարող ենք քաղել: Իսկ դրա համար պետք է պրոֆեսիոնալիզմ և հայրենասիրություն, ուրիշ ոչինչ պետք չէ»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular