ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ­րենի­քին աջակ­ցե­լու սփյուռ­քա­հա­յու­թյան ջան­քե­րի կա­րև­ո­րու­թյու­նը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան հակամարտության հարցը կենսական առաջնահերթություն ունի համայն հայության համար։ Եվ հատկապես պատերազմական իրավիճակում հատուկ կարևորություն է ստանում աշխարհի տարբեր երկրներում հայկական համայնքների դերն ու նշանակությունը։ Հայաստանը փոքր երկիր է՝ քիչ ռեսուրսներով, սակայն մենք ունենք մի շատ առանցքային ռեսուրս, որը շատ մեծ հնարավորություններ ունի և չպետք է թերագնահատել։ Դա հայկական սփյուռքն է։ Եվ պատահական չէ, որ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան կասեցնելու գործում մեր երկրի ջանքերին գումարվում է նաև սփյուռքի դերակատարությունը։

Ուստի երկրում ներքին համախմբվածություն ապահովելու հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջանում հայրենիքին սատար կանգնելու օրակարգի շուրջ համախմբել նաև սփյուռքահայ համայնքներին։ Եվ այս իրողությունը ենթադրում է հետևողական աշխատանք հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման ուղղությամբ։ Հայկական համայնքներն աշխարհում մեծ աշխարհագրական տեղաբաշխվածություն ունեն՝ Լատինական Ամերիկայի երկրներից սկսած, արաբական երկրներով վերջացրած։ Ուստի Արցախյան հակամարտության խնդրի իրական բովանդակության մասին տարբեր երկրների հանրություններին իրազեկելու հարցում սփյուռքահայությունը լուրջ աշխատանք կարող է կատարել։

Գաղտնիք չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը մեծ ֆինանսական ռեսուրսներ են ծախսում, որպեսզի դրսում լոբբինգ անեն իրենց տեսակետը և միակողմանի ներկայացնեն իրադարձությունները։ Սփյուռքահայության ջանքերի արդյունքում օտար երկրների հանրությունները տեղեկանում են ռեալ իրողությունների մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել և տեղի ունենում Արցախում, ինչի դեպքում Թուրքիայի և Ադրբեջանի խեղաթյուրված քարոզչական կամպանիան կորցնում է իր արդյունավետությունը։ Այս տեսանկյունից հատկապես ուշադրության է արժանի այն իրողությունը, որ Եվրոպայի տարբեր երկրներում և ԱՄՆ-ում հայկական համայնքների ներկայացուցիչները այս օրերին իրենց բողոքն արտահայտում են կարևոր հանգուցային ճանապարհները փակելու միջոցով։

Դրա արդյունքում նրանց ակցիաները մեծ արձագանք են գտնում տեղի հանրության շրջանում և լուսաբանվում բազմաթիվ լրատվականներով։ Սփյուռքահայությունը անգնահատելի ծառայություն կարող է մատուցել նաև տեղական կառավարման մարմինների և կառավարությունների վրա ազդելու հարցում։ Հիմնականում դրա արդյունքում է, որ տարբեր երկրների քաղաքներ ու նահանգներ սկսել են մեկը մյուսի հետևից ճանաչել Արցախի անկախությունը, իսկ խորհրդարաններում էլ պրոհայկական բանաձևեր են ներկայացվում քննարկման։

Հատկապես պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում ստվար հայկական համայնքներ կան, որոնք, տեղում ձևավորելով հանրային կարծիք, կարող են ազդեցություն գործել իրենց կառավարությունների վրա հակամարտության արդարացի լուծումներ գտնելու հարցում։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են արտերկրում բախումներ հրահրել տեղի ադրբեջանական ու թուրքական համայնքների, իսկ մյուս կողմից՝ հայերի միջև։

Այդպիսի դեպքերի ականատես եղանք Հուլիսյան մարտերից հետո Ռուսաստանում և արևմտյան մի շարք երկրներում, իսկ վերջերս էլ նաև Իսրայելում, երբ ադրբեջանցիները հարձակվեցին խաղաղ ակցիա իրականացնող հայերի վրա։ Եվ, ըստ այդմ, շատ կարևոր է, որ սփյուռքի հայությունը չտրվի թուրք-ադրբեջանական տանդեմի սադրանքներին ու աշխարհին ցույց տա Թուրքիայի և Ադրբեջանի պանթուրքական և նեոօսմանական գործելակերպի ողջ նենգությունը։

Էական է նաև սփյուռքահայության ֆինանսական և նյութատեխնիկական աջակցության նշանակությունը Արցախի ու Հայաստանի համար։ Անգամ թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ են գտնում հրապարակումներ, որոնցում լուրջ մտահոգություններ կան կապված նրա հետ, որ սփյուռքը և սփյուռքահայ շատ հայտնի անհատներ մեծ աջակցություն են տրամադրում Հայաստանին։ Եվ մի բան ևս ակնհայտ է, որ հաղթանակի կարելի է հասնել միայն Հայաստան-ԱրցախՍփյուռք համախմբվածության և փոխգործակցության միջոցով։ Անհրաժեշտ է հենց այս պահին հիմքեր ստեղծել, որ միասնականությունը լինի մշտական երևույթ և ոչ միայն կապված լինի դժվարին պահերի հետ, երբ հայրենիքին վտանգ է սպառնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular