ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է ալիևյան կլանը խոր դեպրեսիայի մեջ . «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրք-ադրբեջանական հանցագործ ագրեսիայի հենց առաջին իսկ օրերից ականատես դարձանք հայաստանյան իշխանության և ընդդիմության ակտիվ դիվանագիտական աշխատանքներին, ինչպես նաև հայկական Սփյուռքի ակտիվ ներգրավմանը: Բազմաթիվ երկրներում մեր բազմահազար հայրենակիցներ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, փողոցներ փակում՝ պահանջելով իրենց երկրների ղեկավարությունից և միջազգային կառույցներից աչք չփակել այն անմարդկային ոճրագործությունների ու ահաբեկչական գործողությունների վրա, որոնք արդեն 25 օր է՝ տեղի են ունենում Արցախում։ Այս ամենն աստիճանաբար որոշակի արձագանքներ է ստանում: Սա չէր կարող չանհանգստացնել թշնամական պետությանը: Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների հարցազրույցներից, արձագանքներից, ինչպես նաև միջազգային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներից ակնհայտ է դառնում, որ նշյալ հանգամանքը բավականին ցավոտ են ընդունել այդ երկրում։ Մասնավորաբար, ալիևյան կլանը «խորը դեպրեսիայի» մեջ է մեր դիվանագիտական կորպուսի, ընդդիմության և Սփյուռքի հայկական կառույցների ակտիվ գործողություններից: Ավելին, ըստ առկա տեղեկությունների, այն երկրներում, որտեղ տեղի են ունենում այդ ցույցերն ու բազմամարդ պիկետները, ադրբեջանական լոբբիստները փորձում են տվյալ երկրի ղեկավարությանն իրենց դժգոհությունն ու անհանգստությունը հայտնել։ Չբավարարվելով դրանով՝ Ադրբեջանի ղեկավարությունն իր երկրում գտնվող այդ պետությունների դեսպանատներին մտահոգություն է հայտնել, իսկ նշյալ երկրներում իր դեսպաններին Ալիևը պարզապես «տեռորի» է ենթարկում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular