ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազ­մա­քա­ղա­քա­կան և դի­վա­նա­գի­տա­կան ճա­կատ­նե­րում անհ­րա­ժեշտ է ավե­լի լայն հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առկա իրավիճակով պայմանավորված՝ վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունենում ոչ իշխանական ուժերի, այդ թվում՝ արտախորհրդարանականների հետ։ Նախօրեին հանդիպել էր նաև Արցախի նախկին նախագահներին: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հանդիպել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: Սա, իհարկե, աննախադեպ երևույթ է ու միասնաբար ստեղծված վիճակից շահեկանորեն դուրս գալու լավագույն ճանապարհը: Ընդհանրապես, տարբեր կարծիքներ լսելու, ականջալուր լինելու հանգամանքը չափազանց կարևոր է բոլորի, առավել ևս ցանկացած իշխանության համար, այդ մասին բազմիցս խոսել ենք նաև նախապատերազմական շրջանում: «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ ժամանակին պարտավոր էինք ձևավորել այնպիսի մթնոլորտ և իրավիճակ, որ ունենայինք միասնական օրակարգով առաջ շարժվելու հստակ հայեցակարգեր։

«Ցավոք, նմանօրինակ բարդ ու ֆորսմաժորային իրավիճակներում ենք հասկանում ազգային միասնականության գաղափարի կարևորությունը, երբ վտանգ է սպառնում յուրաքանչյուրիս անհատապես, հենց այդ ժամանակ էլ մոռանում ենք բոլոր տարաձայնությունները։ Հարց է առաջանում՝ եթե կարողանում ենք նման իրավիճակներում այդպիսի բնավորություն ցուցաբերել, ի՞նչն է խանգարում մշտապես կուռ հասարակություն լինել։ Բայց հիմա էլ ամեն ինչ վերջնականապես կորած չէ։ Ռազմաքաղաքական և դիվանագիտական ճակատներում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ավելի լայն համագործակցություն, ինչի նշաններն արդեն նշմարվում են. եթե բոլոր ներքին ռեսուրսները ճիշտ օգտագործենք, միասնական տեսակետներով հանդես գանք, այդ դեպքում կկայացնենք այնպիսի որոշումներ, որոնք կլինեն բացառապես ի շահ մեր պետության և ժողովրդի և ընդունելի կլինեն հասարակության բոլոր շերտերի համար։ Այդ դեպքում միանշանակ կունենանք հաջողություններ»,-ասաց Խաչատրյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular