ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր բանակի փայլուն օպերացիայի արդյունքում պարզվեց, որ ձախ կողմում միայնակ մնացած թշնամական զորքը պարզապես թակարդի մեջ է ու դատապարտված է կոտորման․ Հայկ Սահակյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Քաղաքացու որոշում կուսակցության անդամ Հայկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հոկտեմբերի 20-ին գրել է․ «Պատմությունից գիտեք հաստատ 100-ամյա, 30-ամյա պատերազմների մասին (էն ժամանակ ձիերով էին տեղաշարժվում), կամ ասենք պատերազմի ժամանակ մի ճակատում ամիսներ շարունակ թեժ մարտեր ու անթիվ բախումներ էին տեղի ունենում՝ ստրատեգիական առավելություն ձեռք բերելու կամ բեկում մտցնելու համար։

Հիմա գերձայնային ինքնաթիռները, հեռակառավարվող անօդաչուները, բազմապիսի թևավոր հրթիռները սովորական են դարձել, կյանքի ռիթմը անհավանական թափ է առել այն աստիճան, որ ոչ թե ամիսներ, օրեր, այլ՝ մի քանի ժամում կարող ես հաղթող կողմից պետություն կորցնելու վտանգի առջև կանգնել։

Այս քարտեզ/նկարը դրա վառ արտահայտությունն է․ դեռ երեկ Ալիևը հաղթարշավ էր կազմակերպել մեր սահմանների հարավային մասում՝ ընդհուպ մոտենալով մինչև Իշխանաձոր, ու մեր որոշ շրջանակների մոտ պանիկան հասել էր մաքսիմումի, իսկ այսօր մեր բանակի փայլուն օպերացիայի արդյունքում պարզվեց, որ ձախ կողմում միայնակ մնացած թշնամական զորքը պարզապես թակարդի մեջ է ու դատապարտված է կոտորման։ Իսկ աջ կողմում գտնվող զորքը դատապարտված է որոշ ժամանակ հետո նույն ճակատագրին արժանանալուն։

Սա նոր տեսակի պատերազմ է, այստեղ տարածքային ձեռքբերումներն ու կորուստենրը, զինատեսակների առավելությունները (մի քանի օր առաջ բայրաքթարները անլուծելի խնդիրներ էին առաջացնում մեր բանակի համար, իսկ այսօր երամներով ենք խփում դրանց) խիստ ժամանակավոր են ու հարաբերական բնույթ են կրում։

Մի՛ շտապեք տրվել պանիկայի, հանձնվել թշնամուն կամ ոխերիմ բարեկամի, ձեր վախերով մի՛ վարակեք կողքիններին, ընդամենը քիչ հետո դուք կարող եք անհեթեթ վիճակում հայտնվել։ Պահպանեք սառը դատելու ունակությունը․ պատերազմը դեռ չի ավարտվել, մենք մեզ ներսից թուլացնելու իրավունք չունենք։

Մենք հաղթելու ենք, որովհետև հաղթանակն այլընտրանք չունի»։

Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․ «Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»։

Իրավաբան.net
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular