ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնը կփորձի հաշտեցնել Երևանին և Բաքվին. «Կոմերսանտ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կփորձի իր ներդրումն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:  Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվայում հանդիպելու պատրաստակամության մասին, հաղորդվեց, որ ԱՄՆ պետքարտուղարը հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կընդունի երկրների ԱԳ նախարարներին: Այս հարցի շուրջ վերլուծություններ է արել ռուսական «Կոմերսանտ» պարբերականն իր` «Դոնալդ Թրամփը գնում է Ղարաբաղում ընթացքող պատերազմին» վերնագրով հոդվածում:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան երեքշաբթի «Կոմերսանտին» ասել է, որ արտգործնախարար  Բայրամովը հոկտեմբերի 23-ին մեկնելու է Վաշինգտոն, որտեղ հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Այնտեղ, ըստ տիկին Աբդուլլաևայի, նախատեսվում է նախարար Բայրամովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա) ներկայացուցիչների հետ: Իր հերթին, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը ՌԻԱ Նովոստիին հաստատել է, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը նույնպես հոկտեմբերի 23-ին կլինի Վաշինգտոնում: Եվ Մնացականյանը նախատեսում է հանդիպել նաեւ Մայք Պոմպեոյի հետ:

Նշվում է, որ ԱՄՆ-ն հակամարտության վերսկսման առաջին իսկ օրերից կոչ է արել կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել խաղաղ բանակցությունները: Աղբյուրը ընդգծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն օրեր անց մեղադրել է ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային հակամարտությունը սրելու համար:

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն ասել է, որ Բաքուն չի բացառում երկու նախարարների հանդիպման հնարավորությունը Վաշինգտոնում գտնվելու ընթացքում` հաշվի առնելով, որ նրանց նախկին հաղորդակցությունը դեռևս գործնական արդյունք չի բերել: «Մենք ուզում ենք առարկայական զրույց», - ասել է Էլին Սուլեյմանովը: «Մենք փոխզիջումների հիման վրա այս հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չենք տեսնում», - առաջիկա դիվանագիտական փուլին իր գնահատականն է տվել Վաշինգտոնում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Միևնույն ժամանակ, հայ դիվանագետը շնորհակալություն է հայտնել պարոն Պոմպեոյին Թուրքիայի հասցեին հնչեցրած քննադատության համար:

Պարբերականը նկատում է, որ ամերիկյան դիվանագիտության ակտիվացումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից հաշված օրեր առաջ: «Դոնալդ Թրամփը, որը հետ է մնում իր մրցակից Ջո Բայդենից, հույս ունի վերջին պահին հաղթանակ կորզել: ԱԳ նախարարներին Վաշինգտոն հրավիրելը կարող է լինել Նևադայում նախագահի ելույթի տրամաբանական շարունակությունը, որի ժամանակ վերջինս խոսել էր հայերի մասին»,- եզրափակում է հոդվածագիրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular