ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օդային տագնապները տրվում են, որպեսզի զգոն լինենք. ԱԻ նախարարի տեղակալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ներկայացնում է ռազմական դրության ժամանակ ԱԻՆ-ի կողմից իրականացվող գործառույթները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փամբուխչյանը հայտնել է, որ ԱԻՆ-ում կա ոլորտային հստակ տարանջատում, սակայն այս պահին ամբողջ նախարարությունը զբաղված է սպասարկելով պատերազմից բխող բոլոր ճյուղերը:

«Արտակարգ իրավիճակների համար առաջնահերթ է քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը, որը մտնում է նախարարության կանոնադրության մեջ, այսինքն, անկախ իրավիճակից այդ գործառույթը պետք է իրականացվի և իրականացվում է: Ռազմական դրության պայմաններում կան հավելյալ գործառույթներ, որոնք ԱԻՆ-ը վերցրել է իր վրա՝ ստեղծվել է սոցիալական և նյութական ապահովման շտաբ: Նախարարի հրամանով նաև աշխատանքային խումբ է ստեղծվել, որն իրականացնում է թիկունքը սպասարկող մի շարք գործառույթներ, մասնավորապես, հումանիտար օգնություն»,- նշեց ԱԻ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ այն ամբողջ սնունդը, հագուստը և հիգիենայի պարագաները, որ հավաքագրվում է մի խումբ քաղաքացիների կողմից, ԱԻՆ-ը փաստաթղթավորված (հանձնման և ընդունման ակտերով) ստանում է: ԱԻ նախարարի տեղակալը շեշտեց, որ այդ օգնությունը հավաքագրվում է գերատեսչությանը պատկանող մեկ տեղում, որտեղ ամեն ինչ տեսակավորվում  է՝ փչացող և չփչացող ուտելիքները, հագուստը, ջուրը և մնացած ամեն ինչը:

«Մարդասիրական օգնությունը գնում է սկզբում առաջնագիծ, ապա Արցախի  ապաստարաններում գտնվող քաղաքացիներին: Սննդի այն հատվածը, որի կարիքը չենք ունենում այդ պահի դրությամբ, հանձնման և ընդունման ակտերով փոխանցում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, նրանց միջոցով էլ տալիս ենք Արցախից Հայաստան ժամանած քաղաքացիներին: Այս ամբողջ գործընթացը համակարգում է Արցախի պետական նախարարը: Նա հայտնում է, թե որտեղ ինչի կարիք կա, մենք էլ հենց այնտեղից իմանում ենք, թե ինչ պահանջարկ է ձևավորվել»,- նշեց Փամբուխչյանը և հավելեց, որ այս պահին հագուստի կարիք չկա, ինչպես նաև չեն ընդունում տան պայմաններում պատրաստված սնունդ, քանի որ Սննդի անվտանգության տեսչական մարմինն այդտեղ ռիսկեր է տեսնում:

Հիմնականում ընդունվում է չոր սնունդ, պահածոներ, շաքարավազ, հրուշակեղեն, ջուր, հիգիենայի պարագաներ: Արցախում ապաստարաններում գտնվող անձանց էլ տարբեր ճաշատեսակներ պատրաստելու համար ուղարկվում է բանջարեղեն, ոսպ, բրինձ ու նմանատիպ սնունդ:

«ԱԻ փրկարար ծառայությունը  նաև բժշկական ծառայություն է մատուցում: Մենք դաշտային հոսպիտալ ունենք, որտեղ վիրավոր զինվորներին տրվում է առաջին բուժօգնություն: Մեր համապատասխան մասնագետները նաև հոգեբանական աջակցություն են ցուցաբերում, հիմնականում Արցախից ժամանած քաղաքացիներին: Ունենք նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, որտեղ երեխաների համար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ»,- ասաց փոխնախարարը:

Խոսելով օդային տագնապի ազդանշանի մասին, Փամբուխչյանը նշեց, որ Արցախյան պատերազմից հետո տվյալ բնագավառում շատ լուրջ փոփոխություններ չեն եղել, սակայն վերջին տարիներին բավականաչափ աշխատանք է տարվել և դեռ շարունակվում է:

«Քաղաքացիական պաշտպանության ոլորտում իրականացվում է 3 ֆունկցիա՝ հաշվառում, կցագրում ու ազդարարում: Հաշվառման պրոցեսը գրեթե ավարտին է հասցվել, կցագրումներն արվում են համայնքապետարանների, վարչական շրջանների միջոցով, թե օդային տագնապի դեպքում քաղաքացիները ժամանակավորապես որտեղ պետք է պատսպարվեն: Ազդարարումը մենք իրականացնում ենք շչակների միջոցով, որոնք մի քանի անգամ փորձարկել ենք: Հաղորդագրությունների միջոցով էլ ենք տեղեկացնում, որի շրջանակում համագործակցում ենք մեր կապի օպերատորների հետ: Տեղեկությունը փոխանցում ենք նաև զանգվածային լրատվամիջոցներով: Մեր քաղաքացիներին խնդրում եմ, որպեսզի այդ ազդանշանը լսելով չվախենան, դա տրվում է, որպեսզի զգոն լինենք»,- ընդգծեց Փամբուխչյանը:

Նա հայտնեց, որ այս պահին համատիրությունների ներկայացուցիչներն այցելում են բնակարաններ և իրազեկում քաղաքացիներին, թե իրական ազդանշանի դեպքում ինչ գործողություններ պետք է անեն:

«Հայաստանից ԱԻ աշխատակիցներ են մեկնել Արցախ, օգնելու այնտեղի իրենց գործընկերներին: Նրանք քաղաքացիներին սնունդ են հասցնում, ինչպես նաև ավերվածությունների հետևանքներն են որոշ չափով վերացնում: ԱԻՆ-ն այս պահին իր ունեցածով կարողանում է նմանատիպ ծավալը սպասարկել և հետագայում լավ կլինի, որպեսզի մեր կառույցը մշտապես լավ հագեցած լինի, քանի որ այս պատերազմը ցույց տվեց, որ արտակարգ իրավիճակների նախարարության դերակատարումը բավականին բարձր է ռազմական դրության ժամանակ»,- շեշտեց ԱԻ փոխնախարարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular