ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հինգերորդ սերնդի պատերազմի հրամայականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե փորձենք հետ հայացք գցել արցախյան հակամարտության տարբեր շրջափուլերին, ապա ակնհայտ է, որ մենք տասնամյակներ շարունակ պետք է աշխատեինք Արցախի միջազգային և լիարժեք ճանաչման ուղղությամբ։ Առաջին հրադադարի հաստատումից հետո անցել է 26 տարի, վաղ թե ուշ՝ այս անգամ էլ է մեր հերոսական բանակի ջանքերի գնով հրադադար հաստատվելու, դա է ամենաամուր երաշխիքը, բայց պետք է աշխատել նաև միջազգային հանրության, ազդեցիկ պետությունների հետ: Ակնհայտ է, որ այս պատերազմը տարբերվում է նախկիններից, Թուրքիան ուղղակիորեն մասնակցում է ռազմական գործողություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները ևս հայտարարում են դա: Տեղի են ունենում մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարումներ, պատերազմական հանցագործություններ: Այս ամենը պետք է վերածվի փաստական բազայի, փաստաթղթերի, կազմվեն զեկույցներ, այդ ամենը հիմնավորապես ներկայացվի միջազգային կազմակերպություններին։

Ռուսաստանի միջնորդությամբ հայտարարված հրադադարից հետո պարզվեց, որ որևէ մեխանիզմ չի ներդրվել՝ պարզելու, թե ով է խախտում այդ ռեժիմը, և դա տարօրինակ է, քանի որ մենք պետք է դնեինք այդ պահանջները. ոչ մեկը մեր փոխարեն մեր գործը չի անելու: Ընդունվում են որոշ հայտարարություններ, բայց պահանջվում է ծանր և հերոսական աշխատանք՝ Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու համար: Սա ևս ռազմաճակատ է, և ինչպես առաջին գծում անպատկերացնելի հերոսություններ են արվում, այստեղ ևս պետք է հերոսաբար աշխատել: Կարևոր է, թե ինչ պահանջ ենք ներկայացնում այն կազմակերպություններին, որոնց անդամակցում ենք:

Ըստ էության՝ մեր հանրությանը թվում է, որ եթե մենք արդար ենք և հերոսական պայքար ենք մղում, բոլորը պետք է մեզ աջակցեն։ Ակնհայտ է՝ որքան էլ ասենք, որ սա քաղաքակրթական պատերազմ է, դա ուրիշների վրա ոչ մի ազդեցություն չի թողնում, պետք է ամենօրյա տաժանակիր, քրտնաջան աշխատանք: Անհրաժեշտ է հավաքել բոլոր մասնագետներին՝ անկախ քաղաքական կողմնորոշումից, ամբողջ համահայկական ռեսուրսը մոբիլիզացնել հստակ քայլերի և նպատակների շուրջ: Կարող ենք պնդել, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, որն իրավական գնահատական է տալիս միջազգային կոնֆլիկտներին և կարծիք է հայտնել նաև Կոսովոյի վերաբերյալ, միջազգային իրավունքի նորմերը համեմատում է կողմերի փաստարկների հետ, հետևաբար՝ պետք է ճիշտ ներկայացնել մեր հակամարտության բնույթը։

Փաստացի մենք կարող եք ճիշտ լինել, բայց եթե լավ չներկայացնեք մեր փաստարկները, կպարտվեք: Կատարվող աշխատանքից է միայն կախված, թե ինչպիսին կլինի արդյունքը: Բոլորի համար անլուծելի թվացող իրավիճակներում ստացվել են անսպասելի արդյունքներ: Մեկ հաջողությամբ՝ Թուրքիայի հանդեպ ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցով, ոչինչ չի ստացվի: Ամփոփելով կարող ենք փաստել, որ Արցախի անկախության ճանաչումը չպետք է կապել Ադրբեջանի գործողությունների հետ, դա մեր կենսական խնդիրն է: Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը պետք է ծառայի միջազգային ճանաչմանը, և երբ կտեսնենք, որ լուրջ աշխատանքի արդյունքում պահն է ճանաչելու, կգնանք այդ քայլին, անկախ նրանից՝ պատերա՞զմ է, թե՞ ոչ: Բանակցությունների արդյունքում որևէ հակամարտություն չի լուծվում, խաղաղությունը պետք է պարտադրվի միջազգային ճնշմամբ և մեր գործողություններով:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular