ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ և դա եղավ ձեր կյանքի գնով. Աննա Հակոբյանը զոհված զինծառայողների լուսանկար է հրապարակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ ձե՛ր շնորհիվ։ Դո՛ւք կանգնեցիք մինչեւ վերջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և կցել զինծառայողների լուսանկարը։
«Դու՛ք չընկրկեցիք թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դու՛ք չհավատացիք թուլամորթներին ու չսասանվեցիք դավաճանների հարվածներից։
ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ ձե՛ր կյանքի գնով, Գեւորգ, Արտավազդ, Մանվել, Գեւորգ։
Մենք ձեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք»,- գրել է Հակոբյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 200 անօդաչու թռչող սարք, 576 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6309 զոհ։