ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարսելոնայի հայ համայնքը երկրորդ հանրահավաքն է անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բարսելոնայի հայ համայնքը երկրորդ հանրահավաքն է անցկացրել` Իսպանիայի իշխանություններից պահանջելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի դեմ և ճանաչել Արցախի անկախությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Իսպանիայի Բարսելոն քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետ Տաթև Սուլյանը հայտնեց, որ ակցիան տեղի է ունեցել Իսպանիայի Կառավարության Կատալոնիայի ներկայացուցչության դիմաց։

«Ակցիան կազմակերպել էին Կատալոնիյայի հայկական կազմակերպությունները։ Մասնակիցները պահանջում էին, որ Իսպանիան դատապարտի Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների ներգրավվածությունը, քայլեր ձեռնարկի պատերազմի անհապաղ դադարեցման համար և ճանաչի Արցախի անկախությունը:

Հանրահավաքի ընթացքում ելույթներ հնչեցին իսպաներենով, կատալոներով և հայերենով։ Աղոթքով և ողջույնի խոսքով հանդես եկավ Արևմտյան Եվրոպայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում ներկայացուցիչ՝ Գերաշնորհ Տեր Խաժակ արք. Պարսամյանը։  Հանրահավաքի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր նահատակների և Արցախի հերոսի կոչմանն արժանացած, իսպանահայ Արմեն Կնյազյանի հիշատակը, որ զոհվել էր Արցախում հոկտեմբերի 10-ին։Ելույթով հանդես եկան Տաթև Սուլյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նիկոլայ Մանուկյանը, Աբել Րիուն և Էմմի Մանուկյանը»,- ասաց Սուլյանը:

Իսպանիայի Բարսելոն քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետ Տաթև Սուլյանը նշեց, որ ավելի քան 700 հայորդիներ կոչերով դիմել են Իսպանիայի կառավարությանը` դատապարտելով իր որդեգրած անտարբերությունը։

«Ներկաները դատապարտեցին նաև իսպանական լրատվամիջոցների ոչ ամբողջական լուսաբանումը, իսպանական ընկերությունների` Թուրքիային և Ադրբեջանին զենքի վաճառքը։ Ուղերձներով պահանջվեց, որ Իսպանիան որպես ԵՄ և ԵԱՀԿ-ի անդամ իր լռության պատը քանդի ու որպես զարգացած, ժողովրդավար, խոսքի ազատության կողմնակից և մարդու իրավուքները պաշտպանող երկիր իր տեսակետը հայտնի արցախահայությանը սպառնացող վտանգի մասին»,- նշեց Տաթև Սուլյանը:

Իսպանիայի Բարսելոն քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետ Տաթև Սուլյանը հավելեց, որ կատալոնահայության պահանջները գրավոր ձևով փոխանցվել են Իսպանիայի Կառավարության Կատալոնիայի ներկայացուցչությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular