ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յոթ խորհուրդ, թե ինչպես հանրային վայրերում խուսափել փոքրիկի հիստերիաներից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հավանաբար հանրային վայրերում`խանութում, ճանապարհին, հանդիպած կլինեք տեսարանի, երբ փոքրիկը հիստերիայի մեջ է, լացում է, իսկ ծնողն էլ շփոթված փորձում է նրան հանգստացնել`ամոթից չիմանալով ուր թաքնվել:

Նման իրավիճակներից խուսափելու համար հետևեք ստորև ներկայացվող խորհուրդներին, որոնք կօգնեն կանխել փոքրիկի հիստերիաները հանրային վայրերում:

1. Իմացեք ձեր փոքրիկի վարքը

Դուք պետք է հասկանաք և ճանաչեք ձեր փոքրիկի բնույթը և վարքը նրա աճին զուգահեռ:

Դա կօգնի ձեզ շեղել նրան, երբ կզգաք մոտալուտ հիստերիայի նախանշանները: Ներգրավեք նրան այլ գործում, որպեսզի նա մոռանա այն, ինչի համար պիտի հիստերիա բարձրացներ:

2. Ուշադիր եղեք փոքրիկին

Շատ փոքրիկներ տխրում են և գրգռվում, երբ սոված են, հոգնած կամ ծարավ: Փոքրիկը կարող է ձանձրանալ, հոգնել, մինչ դուք շտապում եք ձեր գործերն ավարտել`գնումներ անել, վճարումներ կատարել և այլն: Ուստի ձեզ հետ թեթև ինչ-որ նախուտեստ ունեցեք, որոնք թույլ չեն տա, որ ձեր փոքրիկը քաղցած մնա, մինչ դուք նրա հետ դես ու դեն եք վազում գործերով: Նաև հաճախ խոսեք փոքրիկի հետ, որպեսզի նա իրեն ուշադրությունից դուրս չզգա:

3. Սովորեցրեք ձեր փոքրիկին

Երեխան պետք է իմանա հանրային վայրերում իրեն պահելու ճիշտ ձևը: Համապատասխան վարքը փոքրիկին պետք է սկսեք սովորեցնել տանը`սկսած վաղ հասակից:

4. Անտեսեք հիստերիան

Փորձեք որոշ ժամանակով անտեսել փոքրիկին: Երբ հիստերիան իր գագաթնակետին է հասել, փոքրիկի հետ վիճելը և հակառակում նրան համոզելը իմաստ չունի: Փոխարենը, անտեսեք նրան կամ շարունակեք հանգիստ տոնով մի քանի րապե այլ բանի մասին խոսել: Ի վերջո, փոքրիկը կհասկանա ձեզ և կհանգստանա: Այս պրակտիկայի կիրառությունը կարող եք սկսել տնից:

5. Մի գոռացեք երեխայի վրա

Եթե երկուսով էլ ձեզ ոչ պատշաճ պահեք հանրային վայրում, այ, դա արդեն ամոթալի կլինի: Որպես մեծահասակ փոքրիկի հետ մեղմ վարվեք և երբեք մի բարկացեք: Միշտ պահպանեք քաղաքակիրթ վարքը և ցանկացած իրավիճակում խուսափեք հավասարակշռությունից դուրս գալուց:

6. Խուսափեք բոլոր պահանջները բավարարելուց

Փոքրիկների հիստերիայի հիմնական պատճառը, որպես կանոն այն է, որ ինչ-որ բան են ուզում, օրինակ, խաղալիք կամ կոնֆետ: Շատ ծնողներ անմիջապես համաձայնում են փոքրիկի բոլոր պահանջներին`խուսափելու տեսարաններից հանրային վայրերում: Սակայն դա շատ սխալ է, քանի որ փոքրիկն անմիջապես կհասկանա ծնողների թույլ տեղն ու շարունակ իրեն նման կերպ կպահի`իր ուզածին հասնելու համար: Բավարարեք միայն փոքրիկի այն պահանջները, որոնք խելամիտ ու տեղին եք համարում:

7. Խրախուսեք լավ վարքը

Եթե փոքրիկին պատժում եք անկարգության կամ սխալ վարքի, հիստերիայի համար, ապա նույնքան էլ կարևոր է, որ խրախուսեք նրա լավ վարքը: Դա կօգնի փոքրիկին հասկանալ, որ լավ վարքը իրեն օգուտ կբերի:Եղեք անկեղծ ու խանդավառ փոքրիկին գովելիս: Մի քանի ջերմ բառերը և փոքրիկ նվերը, օրինակ, խաղալիքը, փոքրիկին շատ կգոհացնեն:

Այս խորհուրդները կօգնեն ձեզ խուսափել անցանկալի իրավիճակներից: Միշտ հետևեք ձեր փոքրիկի վարքին, նրան կարգապահության վարժեցրեք`խուսափելու հնարավոր հիստերիաներից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular