ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս պա­տե­րազ­մը հա­մաշ­խար­հա­յին հար­թա­կին մեր հա­վա­տի ու լի­նե­լի­ու­թյան պայ­քարն է»․«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանը նշում է՝ այս օրերին շատերը չեն կարողանում լինել զինվորների կողքին սահմանին, քանի որ հասկանում են՝ օգնել չեն կարող, իրենք էլ իրենց «աշխատանքը» թիկունքում են անում: «Այստեղ՝ թիկունքում, իհարկե, անում ենք մեր անելիքը, դա չէ խնդիրը։ Չենք էլ բարձրաձայնում այդ մասին։ Խոսքը հագուստի, սննդի և այլ պարագաների հավաքագրման մասին է։ Դա համատարած է արվել, այդ մասին չեմ էլ ցանկանա շատ մանրամասնել։ Դա պետք է անեինք, բա ի՞նչ պետք է անեինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է դերասանուհին։

Նա կարծում է, որ թիկունքում գտնվող բոլորիս գործն այսօր պետք է լինի աղոթքն առ Աստված։ «Երիտասարդներին, ինչպես 2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ այս օրերին առաջնորդում է ոգեղեն ու հզոր աստվածային ուժը, որն այս օրերին ուղղակի քառապատկվել է։ Տեսնում ենք՝ մեր երիտասարդները, մեր տղաները գերմարդկային, տիտանական հնարավորություններ ունեն, մեր սիրտը փառավորվում է։ Մեր առաքելական եկեղեցու, մեր Աստծո ուժով ենք մարտնչում, և պիտի հաղթենք»,-նշում է մեր զրուցակիցը։ Այս ընթացքում երգ է հեղինակել, որը մտադիր է ներկայացնել հանրության դատին։

«Ես էլ այդ կերպ կարողացա իմ մասնակցությունն ունենալ տղաների մղած ոգեղեն մարտին, իմ հույզերն ու հաղթանակի հանդեպ հավատն արտահայտեցի։ Ամեն րոպե մտովի, աղոթքով յուրաքանչյուր զինվորի կողքին ենք, խնդրում ենք, որ պահի ու պաշտպանի մեր զինվորին ու ազգին։ Շատ սարսափելի խաչմերուկում ենք, անազնիվ մարդկանց ու հարաբերությունների մեջ մենակ ենք մնացել, բայց դա մեզ չի խանգարի հաղթանակի հարցում»,-ընդգծում է Խաչատրյանը։ Որքան էլ մեր մեջ վառ ենք պահում հաղթանակի լույսը, անասելի ու սարսափելի ցավ է մեր տղաների նահատակությունը։

«Բոլորը համատարած սրտի մրմուռով, ցավով ման են գալիս։ Շատերը չեն դիմանում և խաղաղ պայմաններում անգամ հրաժեշտ են տալիս կյանքին՝ ուղղակի սրտի կսկիծից։ Բայց պետք է հասկանալ, որ սա պատերազմ է։ Սա համաշխարհային հարթակին մեր հավատի, մեր լինելու պայքարն է։ Ցավոք, այլմոլորակային քաղաքակրթություն չենք, որ միայն խոսքով պատերազմենք և զոհեր չլինեն։ Մենք 50-100 տարի միայն գենետիկական ֆոնդում խնդիրներ ենք ունենալու, այստեղ երևի պետք է կանանց դիմել՝ անպայման մայրացեք, թեկուզ մեծ տարիքում։

Այո՛, մենք այսօր ուրիշ տարբերակ չունենք։ Հազարամյակների մեր պատմության մեջ կարո՞ղ եք ասել մեկ դեպք, երբ մեզ անարդարացիորեն չեն խոշտանգել, ուղղակի սարսափելի էր սա տեսնել 21-րդ դարում։ Փաստորեն, ինչ մարդասիրական կոչեր, ինչ մարդու իրավունքներ։ Եվ հազարերորդ անգամ հասկանում ես՝ ունայնություն ունայնության։ Հայտնվել ենք մի իրավիճակում, երբ գործում է «եղունգ ունես, գլուխդ քորիր» հայտնի խոսքը։ Մեր ազգն այսօր ապացուցում է մի պարզ բան՝ իր հետ վաղը պետք է հաշվի նստեն։ Կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ։ Ինչքա՞ն կարելի է երեսուն տարի սահմանին զոհեր տալ։ Մի անգամ տասը զոհ, մյուս անգամ՝ հարյուր։ Որքա՞ն կարելի է։ Որքան էլ ցավից ոռնանք, հողը ճանկռենք, պետք է հասկանանք՝ այլ տարբերակ չկա»,-ասում է դերասանուհին։

Նշում է՝ կարևոր է մի բան, երբ այսօր սահմանին կռիվ է տալիս զինվորը, մեզանից յուրաքանչյուրն էլ իր տեղում պետք է լինի, օգնի նրանով ինչով կարող է, բայց ամենակարևորը՝ չխանգարի։ «Պետք է ամուր լինենք, որ հետո կարողանանք ուժ տալ ռազմի դաշտից վերադարձած մեր տղաներին, օգնենք, որ վերադառնան իրենց կյանքին, շարունակեն ապրել, այստեղ օգնության կգան երգերը, հորովելները, բեմադրությունները։

Նրանց ևս մեկ անգամ ցույց կտանք, որ սերը հաղթել է և հենց այդ կերպ կապրեցնենք իրենց: Այս օրերին շատ կարևոր է համախմբումը Հայաստանի և Արցախի իշխանությունների շուրջը, մեկ բռունցք դառնալը, չչարախոսելը, պառակտող լուրերին ու տեղեկություններին չտրվելը: Այս պահին խնդիրների ու թերությունների մասին խոսելու ժամանակը չէ»,-եզրափակում է Մարգարիտա Խաչատրյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular