ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի բավական մանրամասն աշխարհաքաղաքական վերլուծության մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում բավական մանրամասն աշխարհաքաղաքական վերլուծության եւ Ռոսաստանի շահերի մեկնաբանությանը զուգընթաց, Հայաստանի ղեկավարը ճշգրիտ նշում է, որ եթե Ռուսաստանը չխառնվի կոնֆլիտին, ապա նախ՝ Թուրքիան կփորձի խաթարել նրա հեղինակությունը Հարավային Կովկասում, նաեւ՝ ահաբեկիչները մեր տարածաշրջանից կներթափանցեն Ռուսաստան։
Խոսելով Ռուսաստանի՝ հակաահաբեկչական գործողություններ ձեռնարկելու լեգիտիմ հիմքից, Նիկոլ Փաշինյանը մոռանում է այդ հիմքի ամենալեգիտիմ բաղադրիչի՝ Հայաստանի կողմից դիմումի մասին։
Ավելին, հայկական պաշտոնական մեդիայում ստեղծվում է համապատասխան ինֆորմացիոն աղմուկ ամերիկյան ամեն քաղաքի եւ ֆրանսիական գյուղաքաղաքի կողմից Արցախը ճանաչելու պաթոսի տեսքով, որտեղ կորում է ռուսական քաղաքական ինֆորմացիան։ Իսկ հայկական ոչ պաշտոնական մեդիան լուռ է 300 հազարանոց տուգանքների սարսափից։
Արդյունքում ստացվում է, որ մենք ընդունում ենք Ռուսաստանի լեգիտիմ իրավունքը, բայց ո՛չ պաշտոնական հրավեր կա, ո՛չ էլ համապատասխան հանրային քննարկումներ:
Նիկոլ Փաշինյանը երիցս ճիշտ է․ Ռուսաստանը վաղ թե ուշ կխառնվի հակամարտությանը, եւ ոչ Նիկոլ Փաշինյանի սիրուն աչքերի, այլ իր իսկ շահերի համար: Իսկ ի՞նչ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանի աչքերը սիրուն լինեին եւ նա դիմեր Ռուսաստանին․ Ռուսաստանը ավելի շուտ կգար, Հայաստանը կունենար ավելի քիչ կորուստներ ու զոհեր։
Այդ դեպքում ի՞նչ ենք շահում Ռուսաստանին չհրավիրելուց․ ակնհայտ է, որ զոմբիները ձեռք են բերում էշ-էշ խոսելու անսահմանափակ իրավունք մեր ինքնիշխանության եւ ռսի «սապոգի» մասին։ Ակնհայտ է նաեւ, որ խաղաղության հաստատումից հետո հայ ժողովուրդը կվերանայի 2018թ․ իր ընտրությունը։ Այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը կամ հեռվից, կամ էլ Հայաստանի համապատասխան վայրերից կպատմի այն մասին, թե ինչպես են ռուսները գաղութացրել Հայաստանը, ինչպես ռուսները իրեն գահընկեց արեցին, եւ կփայփայի իշխանության վերադառնալու տարտամ հույս։
Ուրեմն այդ տարտամ հույսի եւ մեծախոսելու իրավունքի համար մենք չենք դիմում Ռուսաստանին, նրա օգնությունը ուշանում է, եւ ամեն օր այդ ուշացման դիմաց վճարում ենք հազարավոր հեկտարների կորուստներով եւ տասնյակ մահերով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular