Հնարավոր է, որ ադրբեջանական դրոնի կողմից ոչնչացված հայկական Ս-300-ը մուլյաժ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 17-ին տեսանյութ է հրապարակել, որն իբրև ապացուցում է հարվածային ԱԹՍ-ի կողմից Հայաստանի ՀՕՊ-ի Ս-300 զենիթահրթիռային համակարգի ոչնչացումը: Ալեքսանդր Շարկովսկու հեղինակած հոդվածը վերցրել ենք yandex.ru կայքից:
Տեսահոլովակի սկզբում երևում են միմյանցից փոքր հեռավորության վրա տեղակայված երկու գործարկիչները: Հարց է առաջանում՝ մի՞թե հակաօդային պաշտպանության հայ ներկայացուցիչները կարող էին այդպիսի աններելի սխալ թույլ տալ և երկու գործարկիչներն այդքան մոտ տեղակայել: Բացի այդ, Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգերը պետք է ծածկեին «Պանցիր Ս-1» զենիթային հրթիռաթնդանոթային համալիրները, սակայն տեսանյութում դրանք բացակայում են: Քանի որ հայերն այդքան շատ Ս-300 չունեն, դրանք հաստատ պետք է պաշտպանված լինեն, եթե ոչ «Պանցիրներով», ապա դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով, բայց կարծես թե դա էլ չի եղել: Միայն մեկ բան կարելի է եզրակացնել՝ ադրբեջանցիները մուլյաժ են ոչնչացրել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը