ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե իմ երկրի համար անհրաժեշտ լինի, ես կլինեմ բանակում. Լևոն Արոնյան

ՍՊՈՐՏ

Իմ երկիրը հարձակման է ենթարկվել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, եւ մենք ձգտում ենք պաշտպանել մեզ եւ խաղաղության մեջ ապրելու մեր իրավունքը։

Այս մասին ասել է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը chess24.com-ի թղթակցին Նորվեգիայում, որտեղ մասնակցել է Altibox Norway Chess մրցաշարին եւ գրավել երրորդ տեղը։

Լեւոն Արոնյանը հայտնել է, որ վերադառնում է Հայաստան եւ կանի հնարավոր ամեն ինչ հայրենիքին օգնելու համար։

«Այժմ աշխարհում ամեն հայի համար պատերազմն է գլխավոր հիմնախնդիրը։ Ես վերադառնում եմ հայրենիք եւ կանեմ այն ամենը, ինչ կարող եմ, որպեսզի օգնեմ իմ երկրին՝ հաղթահարելու այս աղետը։ Եթե իմ երկրի համար լինի անհրաժեշտ, որ ես լինեմ բանակում, ես կլինեմ այնտեղ։

Պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, եւ ես ոչ մի օր նորմալ չեմ քնել, չէի կարողանում կենտրոնանալ շախմատի վրա։ Արդեն ընկերներ եմ կորցրել ռազմաճակատում։

Ես գիտեմ՝ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթահարենք։ Այս պահին խոսքը լավատեսության կամ վատատեսության մասին չէ։ Դու մտածում ես միայն քո պարտքի մասին։

Երկու պապերս էլ մասնակցել են պատերազմի։ Նրանցից մեկը կորցրել է երկու զավակներին եւ ինքն էլ մեկնել է պատերազմ առանց հարցադրումների՝ ճիշտ է, թե սխալ է դա։ Նա գիտեր, որ պետք է անել դա։ Ես նույնն եմ զգում»,- ասել է Լեւոն Արոնյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ:

Հոկտեմբերի 10-ից հետո կողմերը երկու անագմ համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն ադրբեջանական կողմը չի պահպանել այն։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular