ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուսակցությունների օրինական պահանջը և հերթական մանիպուլյացիան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է՝ օրերս ՀՀ քաղաքական դաշտի 13 կուսակցություններ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով, հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել ՀՀ և Արցախի նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց:

Ըստ էության՝ տեղի ուենցածը խոսում է այն մասին, որ օրը ցերեկով բոլորս ականատես ենք լինում քաղաքական դաշտում բացահայտ կոնսոլիդացման փաստի հետ։ Երբ հանուն ազգային ու պետական շահի կուսակցությունները մի կողմ են դրել կուսակցական շահը, ու անձնական տարաձայնությունները և փորձում են ծայրահեղական իրադրությունում և օրհասական իրավիճակում գտնվող պետության համար անել բոլոր հնարավոր տարբերակները։ Այս թեման ներքաղաքական տիրույթում տարբեր մեկնաբանությունների առիթ էր հանդիսացել և իշխանական բևեռից կոշտ ու կտրուկ մեկնաբանություններ հնչեցին։ Ավելին, որոշ շրջանակներ, որպես տեղի ուենցած կոչին իրավաբանական պարզաբանում, տեսակետ էին շրջանառում, որ տեղի ունեցածը հակաիրավական գործընթաց է, և իրավաբանության հետ ոչ մի աղերս չունի։ Նման թեզերի կողմնակիցներին շտապեմ հիասթափեցնեմ և հայտնել, որ փաստացի գործ ունենք հերթական մանիպուլյացիայի հետ, քանի որ 13 կուսակցությունների պահանջն ամբողջովին լեգիտիմ է և իրենից ներկայացնում է օրենքով առաջարկություն։

Ըստ այդմ՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 122 հոդվածի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների իրականացումն ապահովելու, ինչպես նաև Սահմանադրությամբ սահմանված հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության նպատակով պատգամավորների ընդհանուր թվի՝ ձայների մեծամասնությամբ ընդունված օրենքով կարող են ստեղծվել ինքնավար մարմիններ: Ինքնավար մարմիններին օրենքով կարող է վերապահվել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն: Ինքնավար մարմինների լիազորությունները, անկախության երաշխիքները, անդամներին ներկայացվող պահանջները և գործունեության կարգը սահմանվում են օրենքով։

Կարող ենք փաստել, որ գործ ուեննք հերթական կեղծ օրակարգի հետ, որի հետևանքով որոշակի խմբի կողմից վիրտուալ սեկտորում նոր աղմուկ է բարձրացվել՝ հակահեղափոխականության քողի տակ։ Փաստն այն է, որ կուսակցությունները բացառապես օրինական պահանջ են առաջ քաշում, քանզի նման դեպքերի համար Սահմանադրությունը հստակ մեխանիզմ է նախատեսում, և, որ ամենակարևորն է՝ կուսակցությունների կողմից ներկայացվել է ընդամենը սովորական առաջարկ, և բնավ նրանք չեն դրել փողոցային զանգվածային միջոցառումներ ու անկարգություններ անցկացնելն ու պիկետների անցկացումը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular