ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մոլորեցնում ես, որ ի՞նչ անես»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն անհեթեթություն է որակել ադրբեջանական պետանվտանգության հայտարարությունը, թե հայկական հատուկ ծառայությունները ահաբեկչական ակտեր են պլանավորում Ադրբեջանի խոշոր բնակավայրերում, որպեսզի խուճապ տարածեն բնակչության շրջանում: Իրականում Բաքվից եկած այդ հայտարարությունը ոչ միայն անհեթեթություն է այլ արդեն իսկ գործնականում խուճապի վկայություն, պարզապես ոչ թե ադրբեջանական հանրության, այլ ադրբեջանական իշխանության մեջ: Փաստն այն է, որ ադրբեջանական հանրությունը դեռևս խուճապի մեջ չէ, քանի որ դեռևս չգիտի, չի պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում ռազմաճակատում, ըստ էության, Ադրբեջանի հանրությունը դեռևս խուճապի մեջ չէ, այլ զուտ ինֆորմացիոն բլոկադայի:

Հարկ է ընդգծել, որ ինչքան էլ Բաքուն փակել է բոլոր տեղեկատվական ուղիները, որքան էլ կորոնավիրուսի անվան տակ փորձ է արվում փակել բնակավայրերը, խոշոր քաղաքներ ելումուտը, որքան էլ փորձ է արվում մեկուսացնել ապշերոնյան գոտին, միևնույն է, տեղեկատվությունը 21-րդ դարում գտնում է հոսելու իր ուղին՝ վաղ, թե ուշ, առավել ևս, որ ռազմաճակատում ավելանում են ադրբեջանական զոհերը, և չեն ավելանում ռազմական ձեռքբերումները: Այդ ամենի պարագայում Բաքվի համար բնականաբար առաջանում է հանրային վերահսկողությունը բարձրացնելու խիստ անհրաժեշտություն, որովհետև եղած մեթոդներն այլևս բավարար չեն: Միաժամանակ, այսպես ասած, եղած հիմքերով նոր սահմանափակումների և վերահսկման մեխանիզմների կիրառումը կարող է թվալ ադրբեջանցիների համար կասկածելի՝ եթե ամեն ինչ նորմալ է՝ ինչո՞ւ են խստացնում ռեժիմը:

Եվ ահա, այսպես ասած, կասկածի տեղիք չտալու համար ադրբեջանական իշխանությունը կամ պարզապես Անկարայի գործիքները որոշել են հայտարարել ՀՀ-ից եկող ահաբեկչական վտանգի մասին, որպեսզի, թերևս, հենց այդ պատրվակով ձեռնամուխ լինեն լրացուցիչ վերահսկողական և սահմանափակող քայլերի՝ իբրև թե ահաբեկություն կանխելու համար: Այստեղ առանցքային հարցն այն է, որ ահաբեկիչները, որոնց ճամբարի է վերածվել Ադրբեջանը Անկարայի կամքով, միայն միջազգային խնդիրներ չէ, որ առաջացնում են Բաքվի համար, դրանք առաջացնում են նաև ներքին խնդիրներ: Մինչ այդ, ի պատասխան Հայաստանի իբր թե ահաբեկչական պլանների մասին Բաքվի անհեթեթությունների, արդեն երկու շաբաթ և ավելի իր քաղաքացիներին Ադրբեջանում ահաբեկության վտանգի բարձր մակարդակի մասին է հայտնում ԱՄՆ պետքարտուղարությունն ու կոչ անում ձեռնպահ մնալ Ադրբեջան այցելելուց: Ընդ որում, հարկ է ուշադրություն դարձնել, որ, եթե թուրքական պատերազմական արկածախնդրությունից առաջ ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել էր Ադրբեջանում իր քաղաքացիներին դուրս չգալ ապշերոնյան հատվածից, ապա այս դեպքում չի դրել և չի դնում տարանջատում և արդեն մի քանի անգամ զգուշացրել է, որ կա ահաբեկության վտանգ և խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Ադրբեջան այցելելուց:

Ահաբեկիչները չեն ուզում զոհվել հայկական զինուժի հետ բախումներում: Հավելենք, որ համացանցում հայտնվում են թե՛ հեռախոսային գաղտնագրումներ, թե՛ այլ տեղեկություններ, մամուլի, այդ թվում՝ արևմտյան մամուլի հրապարակումներ, որ նրանք իրենց զգում են խաբված, որ չգիտեին, թե ուր են գալիս, որ չէին պատկերացնում՝ ում դեմ են կռվելու, և կամ՝ որ կռվելու են ընդհանրապես: Նրանք չեն ուզում գնալ գրեթե անխուսափելի մահվան, ու, քանի որ չունեն գնալու այլ տեղ՝ հետ չեն թողնում, ապա անկասկած է դառնում, որ մնում է մի բան՝ գնալ և սկսել այսպես ասած՝ վաստակել Ադրբեջանի տարածքում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular