ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էսօր ամեն ինչ վճռվելու ա առաջնագծում. Կարեն Վերանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Կարեն Վերանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի քիչ երկար ստացվեց, բայց միգուցե օգտակար լինի ..

Ոչ ոք հենց այնպես սիրուն աչքերի համար ոչ մեկի չի օգնում, էդպես ա եղել միշտ, էդպես ա լինելու հետո. մոռացե՛ք էդ պարզամտությունը: Էսօր ինչ հայտարարություն էլ հնչում ա միջազգային հանրությունից, լինի դա Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան կամ անգամ Թուրքիան, առաջնորդվում են իրանց չոր հաշվարկով, չոր շահերով, ուրիշ բան տակը մի փնտրեք, չկա: Ստեղծված իրավիճակում իրանք անելու են էնքան, որքան իրանց շահն ա պահանջում ստեղծած իրավիճակի բերումով, տվյալ փուլում, ոչ ավել ոչ պակաս: Նույն Թուրքիան, էս ամեն ինչում ունի իրա չոր հաշվարկը ու Ադրբեջանը էստեղ ընդամենը գործիք ա, ընդամենը Ադրբեջանը պարարտ հարթակ ա, որտեղ Էրդողանը ավելի ազատ ա գործում, չի բախվում ներքին տարբեր խոչընդոտների: Եթե կարծում եք, որ Էրդողանը մինչև վերջ գնալու ա հանուն ազիկ եղբայրների հետ համերաշխության, մեղմ ասած, հեռու եք քաղաքականությունից, ավելի լավ կլինի, քանի ուշ չի, ուրիշ ավելի օգտակար գործով զբաղվեք, քանի որ ավելի շատ վնաս եք տալիս, քան օգուտ: Էրդողանը գնալու ա էնքան, ինչքան ինքնա ծրագրում, ու էդ հաշվարկում կարող եք Ադրբեջանին հանեք առհասարակ: Էս դեպքում Ադրբեջանի հետ Վրաստանի, Ուկրաինայի համեմատությունը էնքանով ա ճիշտ, որ Թուրքիան երեքի հետ էլ նույն տրամաբանությամբ ա շարժվում, մի տարբերությամբ, որ էսօր Ադրբեջանի սուբյեկտայնությունը չկա որպես այդպիսին, Էրդողանը ոնց ուզում նենց էլ վարվում ա Ալիևի ու էդ երկրի հետ, Վրաստանի ու Ուկրաինայի դեպքում նման բան չկա, դեռ չկա: Կամ ասում ենք բա ռուսները խի՞ չեն օգնում կամ Իրանը: Ռուսները օգնում են էնքանով, որքանով դա բխում ա իրանց տարածաշրջանային շահերից: Նույնը Իրանը. ու էստեղ պետքա մի շատ կարևոր բան լավ գիտակցենք, որ էն ինչ անում են պարսիկները, Պոմպեոն կամ ռուսները, դա դեռ չի նշանակում, որ իրանց հաշվարկները լրիվ ճիշտ են իրանց իսկ անվտանգության համար: Էսօր մի բան ակնհայտ ա, որ կորցնելով Հայաստանը, ռուսները կորցնում են ոչ միայն Հարավային Կովկասը, այլ առհասարակ Կովկասը: Դե հիմա դա իրանց հաշվարկն ա, ու փաստի առաջ իրանք են կանգնելու:

Միգուցե սխալվեմ, էս իրավիճակից լրիվ չոր դուրս եկողներ չեն լինելու, անգամ Թուրքիան, կրկնում եմ` միգուցե սխալվեմ: Քանի որ էն կարմիր գիծը, որ հատել ա Էրդողանը, պետք ա դրա դիմաց գին տա: Էդ գինը եթե չտա կովկասյան ճակատում, տալու ա եվրոպական, կա՛մ ամերիկյան, կա՛մ լիբիական ճակատում: Էսօրվա միջնորդավորված պրոքսի ու հիբրիդային հակամարտությունների տրամաբանությունն ա էդպիսին, բոլորը թաց են դուրս գալիս, եթե իհարկե ընդհանրապես դուրս են գալիս: Նայեք՝ ինչ ա կատարվում Սիրիայում, ովա Սիրիայում հաղթել արդեն տաս տարի շարունակ: Բոլորը խրվել են էդ ճահճում:

Հիմա գանք մեր հարցին: Ի՞նչ անել: Էսօր ամեն ինչ վճռվելու ա առաջնագծում: Բայց ես ուզում եմ նաև լավ հասկանանք, որ ճգնաժամային իրավիճակներում շատ հաճախ լինում են ֆորս մաժորային, չնախատեսված քաղաքական գործընթացներ, որոնք արմատապես փոխում են զարգացումների ողջ տրամաբանությունն ու ելքը: Ես չեմ պնդում, որ դա լինելու ա էս իրավիճակում, բայց և չեմ բացառում նման սցենար: Մեզ մի քիչ պետք ա քաղաքանակապես հասունանանք, անգիր անենք ռազմական ու ճգնաժամային իրադրությունների այբուբենը, պարզ սկզբունքները՝ ինչ կարելի ա ասել, անել կամ չանել: Շատ բան կարելի ա ասել, բայց դեռ այսքանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular