Նազիկ Ավդալյանը՝ Ռուստամ Գասպարյանի հիշատակին․ Ապրեցիր երկրիդ համար, կյանքդ տվեցիր հանուն երկրիդ (լուսանկար)
ՖՈՏՈԾանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ցավակցել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, «Սեւ հովազ» ջոկատի հրամատատար Ռուստամ Գասպարյանի մահվան կապակցությամբ։
«Ապրեցիր երկրիդ համար, կյանքդ տվեցիր հանուն երկրիդ։
Հանգչիր խաղաղությամբ Ռուստամ ջան, հավերժ փառք քեզ ու մեր մյուս անմահացած հերոսներին»,- գրել է Նազիկ Ավդալյանը Ֆեյսբուքում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Արցախում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածի հետեւանքով զոհվել էր Ռուստամ Գասպարյանի 29-ամյա որդին, իսկ Գասպարյանը ծանր վիրավորում էր ստացել գլխի եւ մարմնի այլ հատվածներում:
Ռուստամ Գասպարյանին շտապ տեղափոխել էին Ստեփանակերտի հոսպիտալ, այնտեղ բարդ վիրահատություն էր տարել: Ստեփանակերտից նրան տեղափոխել էին Գորիս, ավելի ուշ՝ Երեւան, «Էրեբունի» հիվանդանոց: Ռուստամ Գասպարյանը մահացել է հոկտեմբերի 17-ին։