ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն զորավարժություններ է սկսել Կասպից ծովում, իսկ դա վերջին զգուշացումն է Ալիևին. Ադրբեջանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

168.am-ը գրում է․

Հոկտեմբերի 16-ին համացանցում հայտնվեց Ադրբեջանի մայրերի անունից տարածված հայտարարությունը, որտեղ ասվում է. «Ադրբեջանի մայրեր, մեր որդիներն այսօր զոհաբերում են իրենց կյանքն Ալիևի դիկտատուրայի և կոռուպցաիայի համար։ Հիմա մենք կանգնել ու պահանջում ենք, որ նրանք պատասխան տան՝ հանուն ինչի՞ են զոհվել մեր որդիք։ Նախ և առաջ՝ մենք պետք է միավորվենք մեզ հալածող կոռումպացված բռնապետական կլան-խունտայի դեմ և հարցնենք՝ ո՞ւր են մեր որդիների մարմինները, ինչի՞ է հասել մեր երկիրն այս օրերի ընթացքում, ի՞նչ է ձեռք բերել։

Այդ հարցերին մեզ ոչ մեկը ոչինչ չի պատասխանում, ամենը սուտ է։ Ի՞նչ է ասում երկրի նախագահը։ Նա ասում է, որ զոհերի թիվը պետական գաղտնիք է, նա թաքցնում է մեզնից, թե մեր որդիներից ովքե՞ր են կենդանի մնացել, ովքե՞ր են զոհվել։ Մեր հարցերը չպետք է անպատասխան մնան»:

«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի փոխանցմամբ՝ լեզգիներին, թալիշներին տեղեկություններ հասնում են դրսում ապրող իրենց բարեկամներից, քանի որ իրենց մոտ փակ են սոցիալական ցանցերը, կայքերը, և միայն պաշտոնական տեղեկություններ են հաղորդում:

«Միջնորդավորված կերպով նրանց հասել են տեղեկություններ, թե ռազմաճակատում ինչքան զոհեր կան: Ունեն զորակոչվածներ, որոնից ոչ մի տեղեկություն չունեն, միայն որոշ լուրեր են հասնում, ու ինչքան երկարում է պատերազմը, մտահոգությունն ավելանում է և ավելի մեծ դժգոհություն է առաջանում:

Բայց, քանի որ Ադրբեջանին դեռևս հաջողվում է թաքցնել իրենց կորուստների իրական չափը՝ ազգային փոքրամասնությունների կողմից լուրջ ապստամբության մասին խոսել դժվար կլինի: Սակայն, եթե Ադրբեջանն արցախյան ճակատում ստանա այնպիսի հարվածներ, որ այլևս հասարակությունից սեփական զոհերը կոծկելու հնարավորություն չի ունենա, անշուշտ, այս դեպքում կարելի է ակնկալել ազգային փոքրամասնությունների բնակեցված շրջաններում ժողովրդական հուզումներ, շարժումներ: Երբ Ադրբեջանը ռազմաճակատում էական կորուստներ կկրի, չի բացառվում, որ թիկունքում այս ժողովուրդներն ապստամբություն բարձրացնեն, և դա կլինի ներկայիս Ադրբեջանի վերջի սկիզբը»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Գրիգորի Այվազյանը:

Ադրբեջանագետը նշեց, որ ադրբեջանցիները շարունակում են առաջին գիծ ուղարկել վարձկանների ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների:

«Նրանք այլընտրանք սովորաբար չունեն, անգամ այնպես են կազմակերպում, որ իբր թե այդ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կամավոր են գնում: ՀՀ իշխանությունների հայտարարությունից հետո, որ թալիշների, լեզգիների շրջանում մի քանի հարյուր զոհեր կան, այդ տեղեկությունը նրանց հասել է, սակայն զորակոչից խուսանավելու առանձնապես մեծ հնարավորություն չունեն, որովհետև ճնշման ներքո են գտնվում: Երեկ Ադրբեջանը խստագույն սահմանափակումներ է մտցրել՝ իբր թե կորոնավիրուսով պայմանավորված, ու անգամ երկրի ներսում տեղաշարժի սահմանափակում է: Պետք է շարունակենք աշխատել ԱՊՀ-ում, Եվրոպայում գտնվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ թեկուզև միջնորդավորված:

Մենք ունենք բավականաչափ խոշոր իրանագիտական դպրոց, թալիշերեն, պարսկերեն լեզվին տիրապետող մասնագետների խումբ, ովքեր կարող են փոխանցել տեղեկություն, թե ինչ է կատարվում: Այստեղ մի հետաքրքիր բան կա, որ վրիպել էր շատերի ուշադրությունից, դա այն է, որ ՀՀ հայտարարությունից հետո, որ զոհվում են փոքրամասնություններ, քանի որ առաջին գծում են, Ադրբեջանում բռնության կիրառմամբ շոու կազմակերպեցին, որ իբր թե Ադրբեջանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ նաև քրիստոնյա համայնքները, կողմ են պատերազմին, կողմ են այդ շեհիդներին: Ստիպեցին, որ ռուսները, հրեաները և մյուսները համատեղ աղոթք բարձրացնեն ադբեջանական բանակի հաղթանակի համար:

Տեսնում եք, չէ՞, որ հիմա ՌԴ-ն զորավարժություններ է սկսել Կասպից ծովում, շատերն ասում են, թե դա չի կարող ազդել պատերազմի վրա, այնինչ դա մեսիջ է Ալիևին, վերջին զգուշացումը: Իսկ Ալիևն ազգային փոքրամասնությունների խաղաքարտն է շահարկում, կարճ ասած՝ ասում են, որ, եթե ռուսները միջամտեն այդ հակամարտությանը՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, Ադրբեջանում կկոտորեն ռուսներին: Ընդ որում, շեշտում են, որ այնտեղ իբր թե 180.000 ռուս կա: Ահաբեկչական մեթոդներով այդ մարդկանց ստիպում են մասնակցել անմարդկային կոտորածին»,- եզրափակեց ադրբեջանագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular