ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն է։

- Պարոն Իսպիրյան, նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի զրույցը ՌԴ նախագահ Պուտինի հետ՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ: Պուտինը մտահոգություն է հայտնել` ահաբեկիչներին ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու համար: Էրդողանը հայտարարում է, որ Թուրքիան չի կարող ձեռքերը ծալած նստել: Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները: 

— Դեռ մեկ շաբաթ առաջ զարգացումները կտրուկ փոխվեցին Արցախում ի վնաս Թուրքիայի, երբ արդեն Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի իր գործընկեր Մեվլյութ Չավուշօղլու հետ։ Հենց այդ ժամանակ էլ Լավրովը խիստ զգուշացրել էր արել Մեվլյութ Չավուշօղլուին հայերի դեմ ահաբեկիչների կռվելու հետ կապված, ինչպես նաև թուրքական կողմի ներգրավվածության անկարելիության մասին։ Քանի որ, ինչպես արդեն հայտնի էր, իրենք շեշտել էին, որ դա բարդացնում է այս ամենը, այսինքն կրակի վրա յուղ լցնել է նշանակում։ Հիմա, քանի որ այս ընթացքում Թուրքիան թեև հայտարարությունների մակարդակով խուսափում է առճակատման, այսինքն եթե պատերազմի սկզբում Թուրքիան ասում էր, որ պետք է Ադրբեջանը հաղթի և իր հողերը ազատագրի, ապա վերջին օրերին Լավրովի հետ խոսելուց հետո խուսափում է նման հրապարակային հայտարարություններից։ Խոսում է բանակցություններից, Ռուսաստանի դերից, գործողություններից, սակայն հրապարակայնից այն կողմ տեսնում ենք, որ դեռ շարունակում է ռազմական աջակցությունը Ադրբեջանին։ Ի՞նչ տեսքով․․․ահաբեկիչների մատակարարման տեսքով, Ադրբեջանում Արցախի դեմ ռազմական գործողությունների կառավարման տեսքով, թուրքական զինտեխնիկայի հայերի դեմ օգտագործման տեսքով։ Այսինքն թեև Թուրքիան հայտարարությունների տեսքով թուլացրել է իր մասնակցությունը, ապա ռազմական, չերևացող տեսակետից դեռ շարունակում է։ Ինչի հետ կապված էլ Պուտինը հայտնել է իր անհանգստությունը, իսկ եթե Պուտինը անհանգստություն է հայտնում, դա պարզապես անհանգստություն չի, երբ որ խոսում է, օրինակ, Էրդողանի հետ։ Դա արդեն անհանգստություն չի դա պարզապես զգուշացում է։

- Թուրքիան ամեն կերպ փորձում է ներգրավվել կարգավորման գործընթացում: Ընդհանրապես, ո՞վ կարող է ազդել Էրդողանի վրա, զսպել նրան: 

— Գիտեք՝ Թուրքիան փորձում է, լավ շեշտեցիք, Թուրքիան, այո՛, մշտապես փորձել է, հիմա էլ փորձում է։ Բայց, քանի որ Թուրքիան ինչպես  նախկինում, նամանավանդ հիմա, ոչ թե հանդես է գալիս խաղաղության բանակցային գործընթացի օգտին այլ հանդես է եկել պատերազմ հրահրողի, պատերազմ սկսողի, պատերազմի վրա բենզին լցնողի դերում, ապա որևէ կերպ նրա մասնակցությունը այս պահի դրությամբ բացառված է։ Դա ընդունում են և արտահայտվել են նաև ՄԻՆՍԿԻ խմբի համանախագահները՝ համանախագահող երկրները և իրենց առաջնորդները։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular