ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անելիք շատ կա, արդյունքները՝ արդեն մոտ օրերին». Վիկտոր Սողոմոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

168․amը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։

– Պարոն Սողոմոնյան, մեր տեղեկություններով, Նախագահ Քոչարյանը դեռ անցած շաբաթվանից Արցախում էր, ճի՞շտ է։

– Այո, ճիշտ է, բայց նախօրեին վերադարձել է Երևան։

– Ինչ-որ հատուկ նպատակո՞վ է վերադարձել։ Հարցնում եմ, որովհետև անցած անգամ եկել էր հանդիպելու ՌԴ դեսպանի հետ ու հետո նորից մեկնել Ստեփանակերտ։

– Անելիք շատ կա։ Պարզ է, որ այսօր պետք է գործի դնել բոլոր հնարավորությունները՝ թուրք-ադրբեջանական ագրեսիային հակահարված տալու և պատերազմը կանգնեցնելու համար։

– Կոնկրետ ի՞նչ անելիքի մասին է խոսքը։ Կմանրամասնե՞ք։ Ի՞նչ հանդիպումներ ունի, կամ գուցե հեռախոսազրույցնե՞ր են։

– Չէի ուզենա մտնել մանրամասների մեջ։ Հուսով եմ, որ արդյունքները տեսանելի կլինեն արդեն մոտ օրերին։

– Անցնող շաբաթվա ընթացքում սոցիալական ցանցերում Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապված բազմաթիվ վարկաբեկող գրառումներ հայտնվեցին։ Ինչո՞վ եք բացատրում։

– Ինքս սոցիալական ցանցերի ակտիվ օգտատեր չեմ, բայց, իհարկե, գործընկերներս ներկայացրել են ինձ անցած օրերի ընդհանուր պատկերը։ Ձեր ասած արշավն արձանագրել ենք։ Նախագահ Քոչարյանի դեմ ուղղորդված ու բառիս լայն իմաստով անբարոյական ապատեղեկատվության որոշակի քանակ է լցվել սոցիալական ցանցեր, դա փաստ է։ Արցախի և Հայաստանի նախկին ղեկավարի հանդեպ ատելության մեծ չափաբաժնից ու կեղծիքի չափազանց պրիմիտիվ մակարդակից դատելով՝ կարող եմ պնդել, որ այս արշավը կազմակերպվում և իրացվում է Բաքվից, դրա հեղինակները ակնհայտորեն ադրբեջանցիներ են։ Ասում եմ վստահությամբ, որովետև չեմ կարող նույնիսկ ենթադրել, որ այս ծանր օրերին, երբ Արցախում հայրենական պատերազմ է ընթանում, մեզանում կարող է նման բան կազմակերպելու ունակ սրիկա գտնվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular