ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ ու աղջկաս զգեստների գումարը կազմում է տվյալ բլոգերի 2-3 ամսվա աշխատավարձը. Մարիամ Մելիքյանն` իրեն քննադատողներին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Life.panorama.am-ը գրում է.

Մոդել, դերասանուհի Մարիամ Մելիքյանի դստեր 1-ամյակի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է, սակայն դստեր համար կազմակերպած խնջույքից հետո դերասանուհին կրկին հայտնվել է քննադատությունների կենտրոնում:

«Մարիամ Մելիքյանը դստեր 1-ամյակին ներկայացել է գիշերային ակումբի պարուհու տեսքով». նման կարծիքներ տարածվեցին դերասանուհու լուսանկարներից հետո, ոմանք անգամ նշել են, թե Մարիամ Մելիքյանը հագնվել է թուրքական ոճով:
Թեմայի շրջանակում Life.panorama.am-ի հետ զրույցում Մարիամը նշեց.

«Ես սովոր եմ արդեն ու ոչ էլ անակնկալի եկա, երբ տեսա տարածված նյութը, անգամ արդեն պատրաստ էի դրան ու ընդունել եմ այն փաստը, որ չկայացած բլոգերները պետք է մի կերպ կարողանան իրենց գոյությունը պահել նման նյութերի շնորհիվ:

Ինչ վերաբերվում է ինձ, ես կարող եմ անտեսել ու անգամ ծիծաղել նման նյութերի վրա, բայց այս պարագայում ինձ տհաճ էր միայն այն, որ քննադատությունների թեմա է դարձել աղջկաս ծնունդը. Ուղղակի սարսափելի է, երբ մարդիկ վիրավորում են փոքրիկ` ընդամենը մեկ տարեկան երեխայի, նրանք այնքան շնորհք չունեին, որ գոնե շնորհավորեիք բալիկիս, չնայած նորմալ է` ոչ բոլորն են շնորհքով օժտված, դա մեղադրելու չէ»- նշեց Մարիամն ու շարունակեց.

«Ինչ վերաբերվում է հագուստիս, որը դարձել էր ամենաքննարկվողը, այստեղ ես կրկին պետք է իմ զարմանքը հայտնեմ` ի՞նչ է վարդագույնը թուրքական գո՞ւյն է, ի՞նչն էր թուրքական, կամ մերկապարուհիները այդպես փա՞կ են հագնվում: Ինքս գիտակցում էի, որ բալիկիս ծնունդն է ու ընտրել էի զգեստ, որը վուլգար չէր, ավելին, համապատասխան էր օրվա մեր ընտրած գույներին եւ տրամադրությանը: Ասեմ նաեւ` իմ ու աղջկաս զգեստների գումարը կազմում է տվյալ բլոգերի 2-3 ամսվա աշխատավարձը: Ես ապրում եմ իմ ուզած կյանքով, ոչնչից հետ չեմ մնում, ունենում եմ ամեն ինչ, ինչ ուզում եմ, իսկ նախանձ մարդկանց ոչինչ ասել չեմ կարող:

Այն կանայք էլ, ովքեր պարապ նստած իրենց կյանքից ու ապրուստից չարացած մեկնաբանություններ են գրում իմ նյութի տակ, ուղղակի ծիծաղելի են, ես այսօր հետաքրքրության համար իրենց էջերն ուսումնասիրեցի ու մի բան հասկացա` բարկանալ պետք չէ, նրանցից շատերը կցանկանային իրենց երեխաների հետ կապված միջոցառումները մի օր նշեին այնպես, ինչպես ես շատ թեթեւ նշեցի աղջկաս 1-ամյակը:

Առհասարակ մեկին քննադատելիս պետք է մի քիչ առավել լինել, որ քննադատությունդ էլ արժեք ունենա: Իսկ չկայացած բլոգերները թող շարունակեն զբաղվել իմ սեւ PR-ով, չէ որ դա աշխարհի ամենաուժեղ գործող PR-ի տեսակն է համարվում: Անգամ շնորհակալ եմ նրանց»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular