ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն ակտիվանում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Ռուսաստանը հայտարարել էր Կասպիական նավատորմի զորավարժության մասին՝ հայտնելով, որ դա տեղի է ունենում Հարավային ռազմական օկրուգի օդուժի հետ գործակցվածության մեխանիզմով: Դա հետաքրքիր ձևակերպում է, եթե նկատի առնենք այն, որ ՌԴ հարավային ռազմական օկրուգի մեջ է նաև Հայաստանում ՌԴ ռազմակայանը, իսկ այդ ռազմակայանի մեջ է նաև այդ կարգավիճակն ունեցող «Էրեբունի» օդանավակայանը, որտեղ բազավորված են ռուսական ռազմական կործանիչներ: Ըստ այդմ, Կասպիական նավատորմի և ՌԴ հարավային ռազմական օկրուգի օդուժի գործակցված զորավարժությունն ու թիրախների խոցման գործողությունները առանձնահատուկ իմաստ են ստանում Արցախում հրահրված թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմի ֆոնին, հաշվի առնելով նաև, որ այդ պատերազմը այլ բան չէ, քան Ռուսաստանի համար կենսական ռեգիոն համարվող Կովկասում թուրքական ագրեսիվ հավակնությունների պարտադրման փորձ:

Փաստ է այն, որ ներկայումս անկասկած ընթանում են քաղաքական ինտենսիվ քննարկումներ ամենատարբեր ձևաչափերով, այդ թվում, իհարկե, առանցքայինը՝ ռուս-թուրքական: Հատկանշական է, որ Կասպիական զորավարժությունը տեղի է ունենում Էրդողանի՝ Պուտինին զանգից և պատերազմից մոտ 20 օր անց միայն։ Մնում է ենթադրել, թե ինչպիսի խոսակցություն է եղել, որ Ռուսաստանը երկու օր անց որոշում է ուժի ցուցադրություն անել Կասպիցից մինչև Հարավային ռազմական օկրուգի օդուժ՝ Ադրբեջանը «պարուրող» բավականին մեծ կորով: Ի դեպ, այդ համատեքստում, թերևս, արժե հիշել նաև, որ ադրբեջանական պաշտոնական պրոպագանդան դեռևս 2016-ից հետո պարբերաբար անհանգստություն ու մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ռուսաստանը որոշում էր կայացրել Կասպիական տարբեր նավահանգիստներում «ցրված» իր նավատորմը բազավորել Կայսպիսկում կառուցվող նոր, մեծ և արդիական, հարվածային ավելի մեծ կարողություններով նավատորմային բազայում՝դե ֆակտո մոտեցնելով այն Ապշերոնին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular