«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստն արիաբար զոհվել է առաջնագծում
ՍՊՈՐՏԱրցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում հերոսաբար զոհվել է Երևանի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Էրիկ Սարյանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
««Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը կիսում է ծանր վիշտն ու իր զորակցությունը հայտնում Էրիկ Սարյանի ընտանիքին և հարազատներին»,- ասվում է ակումբի ցավակցական ուղերձում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Հոկտեմբերի 10-ին կողմերը համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։