ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դադարեցրե՛ք պատերազմը»․ Ժաննա Լեւինան կիսվել է «փոքրիկ ղարաբաղցու» տեսանյութով

ՎԻԴԵՈ

Գրող եւ հաղորդավարուհի Ժաննա Լեւինան հետեւում է Արցախյան պատերազմին եւ շատ է մտահոգվում իր ամուսնու՝ հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանի ծննդավայրով։

Հակամարտության սրման հենց առաջին օրվանից նա կիսվում է այդ թեմայով գրառումներով։ Մի քանի ժամ առաջ նա իր էջում արցախցի պատանի Միշա Գրիգորյանի կատարմամբ երգ է տեղադրել։ «Փոքրիկ Ղարաբաղցին», այսպես է կոչվում ստեղծագործությունը եւ տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է Միշան։

Հիշեցնենք, որ նախորդ տարի տղան հաջողությամբ ելույթ է ունեցել ռուսական Առաջին ալիքի «Ձայնը» նախագծում, որտեղ գրեթե հասել է եզրափակիչ։

«Մենք խաղաղության կողմնակից ենք։ Ցանկացած երեխա, ցանկացած երկրում պետք է ապրի խաղաղության մեջ։ Մեծ տղամարդիկ չպետք է զրկեն նրանց կյանքից, մանկությունից ու ապագայից։ Եղեք իմաստուն եւ բարի ձեր երեխաների համար։ Դադարեցրե՛ք պատերազմը»,- գրել է Ժաննա Լեւինան, իսկ հետեւորդներն աջակցել են նրան։

«Երկրաշարժից հետո հայրս վերականգնում էր Հայաստանը, եւ նա սիրահարվեց այդ երկրին։ Մեզ մոտ հյուրեր էին գալիս Հայաստանից, շատ լավ մարդիկ։ Հուզիչ է», - գրել է ksenijareinholde օգտատերը։ «Ցավալի է, որ երեխաները տեսնում են պատերազմ եւ դրա հետեւանքները։ Թող խաղաղություն լինի։ Թող մեր Հայաստանը բարգավաճի։ Ես վաղուց չեմ եղել իմ հայրենիքում, երազում եմ ավելի շուտ հասնել այնտեղ», - խոստովանել է Ժաննայի մեկ այլ հետեւորդ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular