ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կողմը ժամանակավոր կասեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ, Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի համանախագահ Արսեն Ղազարյանը հայտարարել է, որ հայկական կողմը ժամանակավորապես կասեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության մամուլի ծառայությունից։

«1997 թվականից ձեւավորվել եւ գործել է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհուրդը, որի խնդիրն է եղել տնտեսական կապերի աշխուժացման միջոցով լիցքաթափել կողմերի միջեւ պատմականորեն ձեւավորված լարվածությունը, աջակցել բարիդրացիական կապերի հաստատման համար նպաստավոր մթնոլորտի ձեւավորմանը։ Երկու կողմերի գործարարները քիչ ջանք չեն թափել կառուցողական երկխոսության ու տնտեսական փոխգործակցության կայացման ուղղությամբ, ամեն անգամ, սակայն, բախվելով թուրքական իշխանությունների ամենատարբեր խոչընդոտներին ու ապակառուցողական կեցվածքին։ Ավելին, որպես բարի կամքի դրսեւորում, հայկական կողմը, սկսած 1993 թվականից, միակողմանի թույլատրել է թուրքական ապրանքների մուտքը Հայաստան՝ հակառակ դիրքորոշմանն արժանանալով Թուրքիայի կողմից։

Այսօր, երբ Թուքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայ ժողովրդի նկատմամբ դարձյալ որդեգրել է բացահայտ թշնամական ու ցեղասպան քաղաքականություն, երբ անթաքույց հրահրում ու ռազմական միջամտություն է ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության՝ Ադրբեջանի որդեգրած ուժային լուծման փորձերին, վերջինիս մատակարարում սպառազինություն, զինվորական մասնագետներ ու վարձկան ահաբեկիչներ, որպես Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի հայկական կողմի համանախագահ՝ հայտարարում եմ խորհրդի գործունեության ժամանակավոր դադարեցման մասին։

Միաժամանակ հայաստանյան գործարարներին ու պետական համապատասխան գերատեսչություններին կոչ եմ անում ժամանակավորապես կասեցել թուրքական բոլոր տեսակի ապրանքերի ներմուծումը Հայաստան»,- ասվում է հայտարարության մեջ։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular