ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռնիձորցի Արոն մանրամասներ է պատմում առավոտվա գործողությունից.Հակառակորդի մուրազը մնաց փորում. հարյուրավոր լեշեր՝ մարտի դաշտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորցի Արոն, այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախի հարավարևելյան ուղղությամբ լուսադեմին փառահեղ հաղթանակ է տարել։ «Կամավորականների 16 վաշտը (Կոռնիձոր ջոկատ) թուրք թշնամուն լիովին ջախջախեց, ոչ թե հետ շպրտվեց, այլ տեղում մնացին հարյուրավոր լեշեր։

Թշնամին մի քանի ժամ հայկական ուժերի վրա կիրառելով հազար ու մի տեսակ արգելված հրթիռա-հրետանային զինատեսակներ՝ ի վերջո ոչնչացվեց ամբողջությամբ։ Հայկական կողմը կիրառեց տակտիկական հնարքներ, թշնամին հայոց լեռներում հիշեց հոր հարսանիքը՝ Կոռնիձորի արծիվների հնչեցրած սիմֆոնիաների տակ։

Միակ անհանգստացնողը թուրքի անտեր ու պիղծ լեշերն են։

Մենք ենք թելադրելու աշխարհին մեր պայմանները։ Քիչ մնաց, տեսնենք թիկունքում ովքեր են փռշտում»,-գրել է Կոռնիձորցի Արոն։

«Առաջին լրատվական»-ին հաջողվեց մի քանի հարց ուղղել հենց սահմանագծին կանգնած «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանին՝ Կոռնիձորցի Արոյին։

– Պարոն Խուդավերդյան, Ձեր գրառումից, ըստ էության, ամեն ինչ պարզ է, բայց կցանկանայինք մի քիչ ավելի մանրամասն ասեիք՝ ի՞նչ է տեղի ունեցել այսօր։ Արդյոք դիվերսիոն ներթափանցման փո՞րձ է եղել դա, որը կանխվել է։

– Իրավիճակը հյուսիսարևելյան սահմանին ամբողջությամբ վերահսկելի է։ Առավոտյան հայկական ու արցախյան ուժերը անցել են հարձակման գործողությունների, որի ժամանակ հակառակորդը տվեց բազում զոհեր, տեխնիկաների կորուստ և այս պահին էլ հետ է շարժվում, նահանջում է՝ թողնելով անհամար դիակներ։ Հարձակման գործողություններ ձեռնարկած ուժերի կազմում է նաև համար 16 համահավաք վաշտը, որը կազմված է «Կոռնիձոր», «Օմոն» և մարտադաշտում մեզ միացած կամավորական տղաներից։ Հակառակորդն ամեն ինչ ունի, ամեն տեսակի զենք, մասնագիտացած է այդ զենքերի վրա, բայց այս անգամ հակառակորդի մուրազը մնաց փորում։ Այս անգամ հայկական ուժերի մոտ չանցան հայկական դիրքերի ու խաղաղ բնակչության, բնակավայրերի վրա նախկին մեծ, լայնածավալ օդային, հրթիռահրետանային ուժերի հարվածները։ Մենք կարողացանք այդ մի քանի օրվա ճգնաժամը տանել։ Հիմա կարծում ենք, որ այդ ճգնաժամից դուրս ենք եկել, և առաջիկա օրերին այդ ճգնաժամը կավարտվի հօգուտ հայկական կողմի ու Արցախ աշխարհի։

– Իսկ այսօրվա հարձակողական գործողության արդյունքում հայկական կողմը զոհեր ու վիրավորներ ունի՞։

– Զոհերն ու վիրավորները արդարացի են, երբ հաղթանակ ես կերտում։ Արդարացի չեն միայն այն դեպքում, երբ պարտության ես գնում։ Հաղթանակը ունի բազում ծնողներ, իսկ պարտությունը որբ է։

Մենք տեր ենք մեր հաղթանակին։ Իսկ հակառակորդը թողել է անթիվ զոհեր։ Նրանք իրենց լեշերը չեն էլ տանում։ Թիվ չեմ կարող ասել, տրակտորի կոշով կարելի է հավաքել ու կշռել ու պարզել դրանց լեշերի թիվը։ Կարելի է տրակտորի կոշով բրդել դրանց, լցնել մի փոս, վրեն էլ գրել, որ իրենց լեշերի հետևից եկող չի եղել։

– Ձեր կարծիքով՝ սա երկարատև՞ պատերազմ է, թե՞ ամեն դեպքում դիվանագիտական հարթակում հնարավոր կլինի լուծում գտնել ու նորից կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։

– Պատերազմի տևողությունը կախված է աշխարհի վերաբերմունքից, ուժերի վերադասավորումից։ Երբ հայկական ուժերը լավ կսեղմեն ադրբեջանական կողմին, Ադրբեջանը կգնա ցանկացած քայլի, միայն թե կապիտուլյացիայի ակտ չստորագրի հայկական կողմի առաջ։ Դրա համար մեր խնդիրը պետք է լինի հնարավորինս սեղմել հակառակորդին ու հասնել Ադրբեջանի կապիտուլյացիայի։ Իսկ այդ ուղղությամբ մեր շանսերը շատ մեծ են։ Ես կասեմ՝ կեցցե հայ զինվորը, կեցցե 16-րդ համահավաք վաշտը, կեցցե հայկական կամավորը, որ կանգնած է զինվորի կողքին, ու կեցցե Հայաստանի ու Արցախի իշխանությունը, որ ոչ մի սադրանքի չտրվեցին ու ամուր կանգնեցին ու հավատարիմ մնացին իրենց սկզբունքներին՝ թեկուզ տալով մարդկային, նյութատեխնիկական կորուստներ։ Մենք ամուր մնացինք մեր դիրքում մեր երկիրը՝ Հայաստան պետությունը, չդարձնելով ինչ-որ պետության, գերտերությունների նոքյարի նոքյարը։

– Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ որոշ ուղղություններով հակառակորդին հաջողվում է դիրքային առավելություններ ունենալ և օր օրի մխրճվել ավելի խորը։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է կարճ ժամանակում շտկել այդ պատկերը։

– Մենք ունենք սուտասան, ամբողջ աշխարհին խաբող, ինֆորմացիոն դաշտում ստեր հորինող հակառակորդ։ Այս պարագայում հայկական կողմն ունի բավականին լավ, դրական տեղաշարժեր դեպի առաջ, այդ գործողությունները կատարվում են զինվորական բարձր մակարդակով։ Պատերազմն ունի սկիզբ և ավարտ։ Հենց այդ ավարտի ժամանակ էլ կերևա, թե ով, որտեղ ու ինչ առավելություններ ու կորուստներ ունի։ Իսկ մինչ այդ՝ հիմա գնում է պատերազմ, ակտիվ մարտական գործողություններ։

– Պարոն Խուդավերդյան, Ռուսաստանը համառորեն առաջ է տանում թեզը, թե տարածաշրջանում խաղաղության հաստատման միակ ճանապարհը Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայումն է։ Ինչպե՞ս եք սրան վերաբերվում։

– Ես դրան շատ վատ եմ վերաբերվում, քանի որ Արցախի ու հայկական բանակն արդեն 20 ու ավելի տարի որպես կայացած խաղաղապահ ուժ կանգնած է Արցախի սահմաններին ու կարողանում է պահել խաղաղությունը։ Իսկ գերտերությունների ինտրիգներին պետք է նայել որպես քաղաքական ինտրիգների, շահերի բախումների, որը չի խոսում ոչ Հայաստանի, ոչ էլ, առավել ևս, Արցախի շահերից։ Ամեն գերտերություն, այդ թվում՝ Ռուսաստանը, մտածում է բացառապես իր շահերը ապահովագրելու մասին, որը վավերացվում է քաղաքական դաշտում։ Բայց այս պատերազմը վերջին հաշվով ավարտի է բերվելու հայկական կողմի հաղթանակով։ Այս պատերազմին պետք է վերջ դնել, որպեսզի այսուհետ հայ զինվորականները չզոհվեն, ու հայը կարողանա իր տարածքում քայլել ու ապրել հպարտ ու արժանապատիվ կերպով։

– Քաղաքական օրակարգում նաև Արցախի անկախության ճանաչման հարցն է։ Սա կօգնի՞ խնդրի կարգավորմանը։

– Ես ողջունում եմ այդ քայլը։ Արցախի անկախությունը ճանաչելուց հետո Արցախը կարող է որոշել ու բարձրացնել Արցախը Հայաստանին միացնելու հարցը։ Դրանից հետո Արցախը կդառնա Հայաստանի անբաժանելի մասը։

Հուսանք՝ այդպես էլ կլինի։ Իսկ մինչ այդ մեր խմբի, համահավաք վաշտի անդամները, մարտիկները իրենց ողջույններն են փոխանցում հայ ժողովրդին ու ասում, որ հաղթանակն անխուսափելի է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular